Սպիտակ տան ավելի քան 30 աշխատակիցներ զրկվել են հույժ գաղտնի տեղեկություններ մուտք գործելու հնարավորությունից:
Այսօր խորհրդարանում քննարկվում է Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության հարցը: Միակ թեկնածուն Արմեն Սարգսյանն է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում ընդդեմ ՀՀԿ-ի նախօրեին «կոալիցիա» ձեւավորվեց, 3 խմբակցությունները կողմ քվեարկեցին «Ծառուկյան դաշինք» խմբակցության ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից։
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը չի տրամադրել իրեն որևէ հատուկ հանձնարարականներ 2018 թվականի ընտրություններին Ռուսաստանի ներգրավվածությունը կանխելու վերաբերյալ:
Թուրքիայի Ադափազար քաղաքում վերջերս վերաբացված զբոսայգիներից մեկում կարուսելի վրա տեղադրված կիսամերկ մանեկենը լուրջ իրարանցում է առաջացրել:
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի հայկական պետական դրամատիկական թատրոնի տեղում նոր շինություն կկառուցվի, որն ավելի ժամանակակից եւ բազմաֆունկցիոնալ կլինի։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Տնտեսագիտական համալսարանում ամբիոնի վարիչ է եւ չի ուզում հրաժարվել այդ պաշտոնից, թեեւ ստիպված է լինելու:
ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդակցումների տնօրեն Հոուփ Հիքսը պաշտոնաթող է լինում սեփական ցանկությամբ, հաղորդել է նախագահի մամուլի ծառայությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ելքի» առաջարկած Մարտի 1-ի հայտարարության նախագիծն օրակարգ մտցնելուն ՀՀԿ-ի կողմ քվեարկությունը, պարզվում է, վերջին պահին է որոշվել։
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԺԿ նախկին համակիր, ընդդիմադիր գործիչ Գրիշա Վիրաբյանի հրավիրած առաջին հանրահավաքը կկայանա մարտի 30-ին։
Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են ծառայել բանակում:
Ֆրանսիայի յուրաքանչյուր երրորդ բնակչուհին առնվազն մեկ անգամ սեռական ոտնձգությունների զոհ է դարձել:
«Եվրոպական միության Արևելյան գործընկերությունը մի ծրագիր է, որն օգնում է ԱլԳ երկրների տեղական իշխանություններին ներքին բարեփոխումներ իրականացնել, զարգացնել այդ երկրները, բայց, կարծում եմ, դա բավարար չէ»:
Փետրվարի 28-ին Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Россия 1 հեռուստաալիքի ուղիղ եթերում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հեռուստադբանավեճի ընթացքում կոշտ վիրավորանքներ է ուղղել Քսենիա Սոբչակի հասցեին:
Պաբլո Պիկասոյի (1881-1973 թթ.) երկու կտավներ վաճառքների առաջատարներն են դարձել Christie՚s-ի՝ երեկոյան աճուրդներում, որոնք փետրվարի 27-ին տեղի են ունեցել Լոնդոնում։
Եթե փորձենք վերլուծել ներկայիս իրավիճակը, ապա ակնհայտ է, որ չնայած գրանցած չնչին հաջողություններին, թուրքական կողմը խրվել է ռազմական գործողությունների ճահճում, և Քրդստանի բանվորական կուսակցության սիրիական թևը ցույց է տալիս բավական լուրջ դիմադրություն։
Եվրոպական Խորհրդարանում տեղի է ունեցել Ղարաբաղյան շարժման 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարք, որին մասնակցել են Եվրոպական Խորհրդարանի անդամներ, դիվանագետներ, Եվրոպական հասարակական կազմակերպությունների և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, լրագրողներ:
2018 թվականին 329 թեկնածու է հավակնում Խաղաղության նոբելյան մրցանակին:
2018 թվականի փետրվարի 28-ին` ժամը 18:00-ին, լրացել է Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման ժամկետը, եւ Ազգային ժողովի նախագահը Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:
Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Սամիր Ալիևը վստահեցնում է, որ Ադրբեջանը չի հաղթահարել 2015թ. սկսված տնտեսական ճգնաժամը և տնտեսական կայունության հասնելու համար անհրաժեշտ է առնվազն 5 տարի:
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպս. Հակոբյանի ուղեկցությամբ փետրվարի 27-ին հանդիպել է Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Նորին Երանելիություն Դանիել պատրիարքի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ սպառնալիք է դարձել իր սեփական ժողովրդի, ինչպես նաև շատերի համար: Վերջին տարիների նրա գործողություններն ու հայտարարությունները պետք է լրջորեն անհանգստացնեն նրա հարևաններին և ամբողջ աշխարհին:
«Նիկոյանը մինչև վերջ չհասկացավ՝ ինչ կատարվեց իր հետ։ Ամբողջ ՀՀԿ-ից ընտրել էին մի անձի, որն իրենց կարծիքով՝ մի քիչ քիչ է ենթակա հասարակական ատելությանը, մի քիչ սիմպատիա ունի հասարակության մեջ, և նա արել է ամենակեղտոտ գործը, որն իրեն հանձնարարված էր՝ կոծկել Մարտի 1-ը»:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) վերաբերյալ համաձայնագրի տեքստի նախագիծը, որը փետրվարի 28-ին տարածել է Եվրահանձնաժողովը, բովանդակում է դրույթներ, որոնք «սպառնում են Միացյալ Թագավորության սահմանադրական ամբողջականությանը:
Հռոմի իշխանությունները 2024 թվականից կարգելեն դիզելային վառելիքով ավտոմեքենաների մուտքը քաղաքի կենտրոն:
Ադրբեջանի կառավարությունը չի վճարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներով սահմանված տույժերը, որոնցով պետք է փոխհատուցվեն Ադրբեջանի քաղաքացիները:
Եվրամիությունը 24 մլն եվրո է հատկացրել Արեւելյան Ուկրաինայի՝ հակամարտությունից տուժած բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:
ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նամակներ է ուղարկել ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարներին՝ հորդորելով ջանքեր գործադրել Սիրիայում զինադադարն ապահովելու համար:
Իրաքն աշխատում է վերականգնել իրաքյան Քիրկուկ քաղաքից սիրիական Բանիյաս ձգվող նավթամուղը:
ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց 2008թ. մարտի 1-ի դեպքերից և ասաց, թե ինչ է իրականում տեղի ունեցել: