Մոգերինին Սիրիայի իրադրության վերաբերյալ նամակներ է ուղարկել ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարներին
ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նամակներ է ուղարկել ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարներին՝ հորդորելով ջանքեր գործադրել Սիրիայում զինադադարն ապահովելու համար:
Այդ մասին փետրվարի 28-ին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոգերինիի մամուլի քարտուղար Քեթրին Ռեյը: «Ես կարող եմ հաստատել, որ գերագույն ներկայացուցիչը Սիրիայի վերաբերյալ նամակներ է ուղարկել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարներին»,-ասել է նա:
«Երեք նամակներ են ուղարկվել այս երկրներ, որպեսզի նրանց՝ որպես Աստանայի գործընթացի երաշխավորների, կոչ արվի ապահովել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին բանաձեւի իրագործումը եւ ջանքեր գործադրվեն Սիրիայում ապաէսկալացման գոտիներ ստեղծելու համար, որոնց վերաբերյալ որոշումն ընդունվել է Աստանայում»,-հայտնել է Ռեյը: