Միքայել Մելքումյանը ստիպված է լինելու հրաժարվել իր պաշտոնից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Տնտեսագիտական համալսարանում ամբիոնի վարիչ է եւ չի ուզում հրաժարվել այդ պաշտոնից, թեեւ ստիպված է լինելու:
Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին նոր օրենքով ամբիոնի վարիչը հռչակվում է վարչական աշխատող, իսկ օրենքը պատգամավորին արգելելու է զբաղվել վարչական աշխատանքով: Մինչեւ այժմ այն համարվում էր գիտամանկավարժական, որի վրա արգելք չկար:
Եվ ահա Մելքումյանն ու «Ծառուկյան» դաշինքի որոշ պատգամավորներ ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գրոհել են գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանին՝ նրան մեղադրելով ոչ հավասարակշռված օրենքի նախագիծ ներկայացնելու համար:
Մկրտչյանն էլ պատգամավոր Մարինա Մարգարյանի հարց-մեղադրանքներին ի պատասխան՝ հասկացրեց, որ տեղյակ է փորացավից՝ ասելով. «Մեր նպատակն է, որ մարդը մի տեղ մի պաշտոն, երեք տեղ էլ այլ պաշտոններ չզբաղեցնի, որ մարդը կարողանա կատարել իր հիմնական պարտականությունները՝ գիտական եւ վարչական»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: