
«Վաղ կենսաթոշակի» սխեմա. Ռուստամ Բադասյանը՝ ՍԴ անդամներին կենսաթոշակի ուղարկելու նախագծի մասին

Սահմանադրական դատարանի անդամներին կենսաթոշակի ուղարկելու նախագիծը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անվանում է «վաղ կենսաթոշակի» սխեմա: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այն կիրառվել է շատ երկրներում:
«Սպասում ենք կառուցողական առաջարկների»,- ասաց նախարարը:
Նա հերքեց, որ սա քաղաքական որոշում է. «Ոչ, այս ամենը բխում է ստեղծված իրավճակից, և ստեղծված իրավիճակում առաջարկվող օրենսդրական լուծումներից»:
Նաև հավելեց. «Ցանկացած լուծում իր մեջ որոշակի քաղաքական տարր է պարունակում»: