
Ռուսները և թուրքերը Սիրիայում համատեղ պարեկային հերթապահություն են իրականացնում

Ռուսաստանի և Թուրքիայի անվտանգության ուժերը համատեղ պարեկային ծառայություն են իրականացրել Սիրիայի հյուսիսային Թել–Ռըֆաթ քաղաքում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Այս մասին տեղեկացրել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Բաքինը։
Ամենօրյա մամուլի ճեպազրույցի ժամանակ Բաքինը հայտարարել է․ «2019թ․ օգոստոսի 14-ին՝ ժամը 12։00-ից 12։40-ն ընկած ժամանակահատվածում, Ռուսաստանի զինված ուժերի ռազմական ոստիկանության ուժերն ու Թուրքիայի զինված ուժերի միավորները Թել Ռըֆաթում պարեկապահակային հերաթապահություն են իրականացրել»։