«Պրոպագանդան իդեոտիզմի է վերածվել»
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պրոպագանդան իդեոտիզմի է վերածվել։ Նման ձևով անգլիացիներն ու իսպանացիներն էին վարվում հնդիկների հետ, երբ նվաճում էին։
Մեդվեդևը շան անունը Айк է դրել։ Կարող է Հայկ է նկատի ունեցել, կարող է Icke, որը անգլիացիների մոտ տարածված անուն է։ Կարող է՝ չգիտի էլ, որ Айк անունը նաև հայերն ունեն, կարող է գիտի, հնարավոր է, որ նվիրողն է անունը դրել …
Ընդհանրապես շներին մարդկանց անուններով են շատերը կոչում ու ոչ մի շուն դրանից կարծես թե չի նեղացել։
Խնդիրն այն չէ, որ որոշ մարդիկ դա օգտագործում են, այլ այն, թե օգտագործվողների թիվը որքան մեծ է։ Այդ թվի մեծությունն արդեն ազգային անվտանգության համար սպառնալիք է»։
https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10218949241939353