Բաժիններ՝

Զելենսկին հանդես է եկել «նորմանդական ձևաչափին» ԱՄՆ-ի միանալու օգտին

Ուկրաինան ուրախ կլինի Դոնբասի հակամարտության կարգավորման «նորմանդական ձեւաչափին» ԱՄՆ-ի միանալու համար: Այդ մասին հայտնել է ուկրաինական պետության ղեկավար Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ կայացած հանդիպմանը:

«Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կկարողանա ավելի շատ ներգրավվել Դոնբասի շուրջ բանակցային գործընթացում: Նա նշել է, որ Ուկրաինան կողջուներ Միացյալ Նահանգների միանալը «նորմանդական ձեւաչափին»,-հաղորդել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ հանդիպումը, որը կայացել է օգոստոսի 28-ին, նվիրված էր Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդման առաջնահերթ միջոցառումների քննարկմանը, մասնավորապես, պետությունների ղեկավարների մակարդակով երկկողմ բանակցությունների նախապատրաստմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս