Էդմոն Մարուքյանը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները

Օգոստոսի 28-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և խմբակցության պատգամավորները հյուրընկալել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Հանդիպման ժամանակ կողմերը խոսել են հայ-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաև ներքին քաղաքականությանը առնչվող որոշ հարցերի շուրջ: Դեսպանի խնդրանքով ԼՀԿ խմբակցության անդամները ներկայացրել են աշնանային նստաշրջանի ընթացքում խմբակցության առաջնահերթությունները։

Հանդիպման ավարտին դեսպան Լին Թրեյսին նշել է, որ ուրախ կլինի Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին աջակցելու նպատակով գործակցել խորհրդարանական խմբակցությունների հետ:

Տեսանյութեր

Լրահոս