ՍԴ-ն հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով օգոստոսի 29-ին նշանակված ՍԴ նիստը չի կայանա։ Սահմանադրական դատարանն այսօր որոշում է կայացրել գործի դատաքննությունը սկսելու ժամկետը հետաձգել ՝ ելնելով լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտությունից։
«Ելնելով լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտությունից՝ «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունն սկսելու ժամկետը օգոստոսի 29-ի ժամը 10:00-ից հետաձգել 2019 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ին», – նշված է ՍԴ որոշման մեջ։
Հաղորդագրությունը տարածել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։