Նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության մասին եզրակացությունը Շրջակա միջավայրի նախարարությունը կուղարկի կառավարություն

Ամուլսարի հանքի շահագործման շուրջ «Էլարդի» փորձագետների հետ տեսակոնֆերանսը եզրափակվեց որոշմամբ՝ սպասել Շրջակա միջավայրի նախարարության արձագանքին, թե արդյո՞ք նոր գնահատման կարիք կա, թե՞ ոչ։ Նախարարությունը պետք է եզրակացություն տա մինչև սեպտեմբերի 4-ը։

168.am-ը Շրջակա միջավայրի նախարարի մամլո քարտուղար Արմեն Վարդանյանից հետաքրքրվեց՝ գուցե նախարարությունն արդեն կայացրե՞լ է որոշում։

«Դեռ ոչ,- ասաց Ա.Վարդանյանը և հավելեց,- Հնարավոր է՝ եզրակացությունն ուղարկենք կառավարություն, և կառավարությունը հրապարակի այն»։

Հիշեցնենք, որ միջազգային փորձագետները հայտարարել են, որ չեն կարող պատասխանել հարցին, թե արդյո՞ք անվտանգ է Ամուլսարի հանքի շահագործումը, քանի որ «Լիդիանի» ուսումնասիրություններն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը թերի են, ոչ ամբողջական ու անվստահելի:

Նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն լինել-չլինելը պարզելու հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր Շրջակա միջավայրի նախարարությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30