Հայաստանն առաջին անգամ քաղաքական ապաստա՞ն է տրամադրել ռուսաստանցուն
Ռուսաստանցի հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանն իրեն տրամադրել է փախստականի կարգավիճակ` որպես քաղաքական գործչի, ով Ռուսաստանում հետապնդվում է քաղաքական մոտիվներով:
Շիշկինը նաև իր երախտագիտությունն է հայտնել հայկական պետությանը տվյալ որոշման համար:
Վիտալի Շիշկինը հանդիսանում է «Աջերը` հանուն եվրոպական զարգացման» քաղաքական կուսակցության ղեկավարը, «Բիլոյե» հրատարակչության տնօրենը, քաղբանտարկյալների երեխաների օգնության միջազգային բարեգործական հիմնադրամի նախագահը, «Ոչ` անօրինությանը, կտտանքներին ու ստրկությանը» միջազգային հասարակական կոմիտեի նախաձեռնողն ու ստեղծողը: Նա նաև գրող է: Այս մասին գրում է infoteka24.ru կայքը:
Շիշկինի քաղաքական հետապնդումները սկսվել են 2011թ., երբ նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ մասով: Այդ ժամանակ նա ստացավ 4 տարի պայմանական պատժաչափ և 5 800 000 ռուբլու ափով տուգանք:
2015թ. Շիշկինը կրկին դատապարտվեց. Այս անգամ` ՌԴ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին և 212-ի 3-րդ մասերով` ատելություն ու թշնամանք հարուցելու, ինչպես նաև բռնության միջոցով ու գույքը փչացնելու եղանակով զանգավածային անկարգություններ հրահրելու կոչերի համար: Դրա համար արդեն այս քաղաքական գործիչն իրական պատժաչափ ստացավ` ազատազրկման ձևով պատիժը 4 տարի կրելով:
Հոկտեմբերի 30-ին Շիշկինին իրավապաշտպան «Մեմորիալ» կենտրոնը, Amnesty International-ն ու Քաղբանտարկյալների համերաշխության միությունը ճանաչեցին որպես քաղբանտարկյալ:
Հենց «Մեմորիալ» կենտրոնը 2019թ. փետրվարին դիմեց Հայաստանի Միգրացիոն ծառայությանը` Վիտալի Շիշկինին փախստականի կարգավիճակ տրամադրելու միջնորդությամբ:
Ի դեպ, Վիտալի Շիշկինի, ի թիվս այլ գործունեության, 2011թ. մասնակցել է Երևանում Սերժ Սարգսյանի դիկտատորական ռեժիմի, ինչպես նաև Թուրքիայում` Էրդողանի կառավարման դեմ կազմակերպված միտինգներին: