Սամվել Բաբայանի կողմնակիցների հավաքած ստորագրությունների թիվը պակասել է․ ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, դեռեւս հուլիսի 31-ին Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել էր ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի փաթեթը: Ներկայացված ստորագրությունների թիվը թեեւ նախապես հայտարարվել էր, որ 30 հազարից ավել է լինելու, սակայն իրականում 21 հազար 49 ստորագրություն տրվեց ԿԸՀ-ին:
Երեկ թերթը Արցախից տեղեկացավ, որ պետական գերատեսչության կողմից ստուգվելուց եւ հաստավելուց հետո Բաբայանի կողմնակիցների հավաքած ստորագրությունների ընդհանուր թիվը 19 հազարից մի փոքր է ավել եղել: Այսինքն, մյուս ստորագրությունները մարմնի կողմից չեն հաստատվել:
Բայց դա խնդիր չէ, քանի որ Արցախում հանրաքվե անցկացնելու համար, ըստ Սահմանադրության, անհրաժեշտ է ընտրողների 10 տոկոսի ստորագրությունը, այսինքն՝ 10 հազար 278 ստորագրություն, ուստի կարելի է ասել, որ Բաբայանը հավաքել է անհրաժեշտ թվով ստորագրություններ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: