Արդյոք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր դիմումը տեղ հասել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օգոստոսի 29-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան հայտարարությամբ հանդես եկավ` տեղեկացնելով, որ որոշել է հրաժարվել իր պատգամավորական մանդատից: Ինչպես գրված է կանոնակարգ օրենքի 155 հոդվածում. «ԱԺ պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ»: Երեկվա դրությամբ ԱԺ նախագահի կողմից որեւէ հայտարարություն խորհրդարանի կայքում տեղադրված չէր: Ուստի հետաքրքիր է՝ արդյոք Առաքելյանի դիմումը տեղ հասել է, թե ոչ:

Այս հարցի պատասխանը խորհրդարանում շատ մեծ դժվարությամբ կարողացան տալ:

ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Հրայր Զորյանից մի քանի ժամ ճշտումներից հետո պարզեցինք, որ Էդգար Առաքելյանի դիմումն՝ ուղղված ԱԺ նախագահին, արդեն կա (թե երբ է տրվել, էլի մնաց անհասկանալի)»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս