Արման Սահակյանի գործերը լավ չեն. Նրանով սկսել են զբաղվել ԱԱԾ-ն. «Փաստ»

«Փաստ» թերթի՝ իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Արման Սահակյանի («Սովրանոյի» Արման) գործերը այնքան էլ լավ չեն: Նրա գործունեությամբ սկսել են զբաղվել ինչպես ՊԵԿ-ը, այնպես էլ ԱԱԾ-ն:

«Մեր տեղեկություններով, ՊԵԿ-ում արդեն կա հարուցված քրեական գործ, իսկ ԱԱԾ-ն զբաղվում է նրա ֆուտբոլային գործունեությամբ:

Հիշեցնենք, որ Արման Սահակյանը, բացի բազմաթիվ բիզնեսներից, հանդիսանում է նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերը:

Այնպես որ, աշնան ամիսներին, կարծես, նոր շոուների պակաս մեր հասարակությունը չի ունենալու»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30