
«Ով կանի պետության ու հանրության համար ամենավտանգավոր ու ամենաթունավոր հայտարարությունը՝ կարժանանա ինչ-որ հատուկ մրցանակի»

Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարծես վարչապետն իր թիմում մրցույթ է հայտարարել:
Ով կանի պետության ու հանրության համար ամենավտանգավոր ու ամենաթունավոր հայտարարությունը՝ կարժանանա ինչ-որ հատուկ մրցանակի:
Ով ասես չի մասնակցում՝ էլ նախարար, էլ պատգամավոր, անգամ՝ դիտորդ:
Ուրիշ բան կա, որ մնում է անհասկանալի: Ինքն էլ է թաքուն այդ մրցույթին մասնակցո՞ւմ, թե՞ այդ մրցույթով նպատակ ունի իր ասածներից ու արածներից հանրության ուշադրությունը շեղելու:
Իսկ այս ամենը հանդուրժող թիմակիցների մրցանակները շատ շուտով սահմանելու է ժողովրդի վարչապետի ժողովուրդը»:
https://www.facebook.com/karen.bekaryan/posts/370845783841284