Ալեն Սիմոնյանը չներկայացրեց շուրջ 2 ժամ տևած ՔՊ վարչության նիստի մանրամասները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շուրջ 2 ժամ ընթացած վարչության նիստից հետո ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը չպատասխանեց լրագրողների հարցերին: Նիստից հետո Սիմոնյանն իրեն ուղղված բոլոր հարցերին ի պատասխան նշեց, որ նիստը թողնելու է առանց մեկնաբանության:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը կայացավ քաղաքական ուժի գրասենյակում: Մինչ այդ նույն վայրում տեղի էր ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության աշխատանքային քննարկումը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30