Ալեն Սիմոնյանը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության նիստի մանրամասները

«Իմ քայլը» խմբակցությունը Ամուլսարի հարցը չի քննարկել հրավիրված նիստում: Այս մասին սեպտեմբերի 3-ին կայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Քննարկել ենք գալիք օրենսդրական նախաձեռնությունները, խմբակցության աշխատելաոճը, խմբակցության անդամների առաջարկներն են լսվել աշխատելու հետ կապված, նոր նստաշրջանի հետ կապված լսել ենք մեր պատգամավորների դիտարկումները: Ամուլսարի թեման չենք քննարկել, չենք քննարկել նաև այնպիսի հարցեր, որոնք ես չնշեցի»,- ասաց Սիմոնյանը:

«Իմ քայլը» խմբակցության նիստից հետո կկայանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30