Սերբիան կշարունակի ռազմական չեզոքության քաղաքականություն վարել: Այդ մասին երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է չեխ պաշտոնակից Միլոշ Զեմանի՝ երկիր կատարած Fայցի ընթացքում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 12-ին Սոչիում բանակցություններ կանցկացնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ:
Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը Երևանում համատեղ որոշման արդյունք է, և ակնկալվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Ռուս ակտիվիստ Վիտալի Շիշկինին Հայաստանում քաղաքական ապաստան տալու մասին ՌԴ դեսպանությունը ոչ մի տեղեկության չի տիրապետում և չի պատրաստվում մեկնաբանել դրա մասին լուրերը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Ընդդիմության ընդդիմությունն է ձևավորվում ԱԺ-ում՝ ի դեմս «Լուսավոր Հայաստանը» լքած Արման Բաբաջանյանի, որը պարզ չէ՝ ինչքանով է հարմարվելու «Իմ քայլի» մեջ, կամ իր առանձին ուղեծիրն է բռնելու Նիկոլ Փաշինյանի հետ: Անհասկանալի է «Լուսավոր Հայաստանի» վիճակը, նրանք ինչ-որ երրորդ ուղին են բռնել, որը երևի միայն իրենք են հասկանում, որովհետև կողքից նայելով՝ իրենք մեկ Փաշինյանին կողմ են, մեկ՝ դեմ, և եթե կուսակցությունը չի կարողանում պահել իր ցուցակի երրորդ համարին, դա արդեն խնդիր է առաջացնում»:
Կրեմլում չեն կարծում, որ ազգային անվտագության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնականի պաշտոնից Ջոն Բոլթոնի հրաժարականը կարող է ազդել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք ՀՀ-ի կողմից հետախուզման մեջ գտնվող անձանց չհանձնելու գործընթացը յուրօրինակ ուղե՞րձ է նոր իշխանություններին՝ դեսպանը տվեց բացասական պատասխան՝ ընդգծելով, որ Երևանն ու Մոսկվան ռազմավարական դաշնակիցներ են:
«Ինչքանով ես հականում եմ` որևէ մեկի մոտ չկա կասկած, որ հարցը պետք է լուծվի հաշվի առնելով բոլոր հանգամանքները: Չպետք է տուժի թե Հայաստանի գործարար համբավը, թե շրջակա միջավայրը: Կարծում եմ, դա Հայաստանի ներքին խնդիրն է և Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը բավականին իմաստուն են, որպեսզի կայացնեն ճիշտ որոշում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կոպիրկինը:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ թվով 7-րդ հայցն է մտել դատարան։ Այս անգամ հեղափոխական մարզպետի որոշումը բողոքարկում է Արման Դերմոյանը, որին մարզպեը, ի վերջո, պաշտոնանկ արեց սկանդալային նկատողությունից հետո:
«Ամուլսարի հետ կապված լրագրողների և հանրության հնչեցրած հարցերը ես ինքս ուղղել եմ կառավարության անդամներին և ստացել եմ այն նույն պատասխանները, որ նաև դուք եք ստացել։ Այդ պատասխանները հանրայնորեն ներկայացվել են։ Իմ մտահոգությունները ես հայտնել եմ իմ քաղաքական թիմի հետ քննարկումների ժամանակ»:
«Առայժմ իրանական կողմից շատ մեծ խանդավառություն չկա Բոլթոնի հեռացման կապակցությամբ, և իրանցիներն իրենց հատուկ դիվանագիտական սառնությամբ, անշտապ գործելաոճով հստակ գնահատական չեն հնչեցնում՝ պնդելով, որ դա Միացյալ Նահանգների ներքին գործն է»։
ԱՄՆ-ն այլեւս ինքնաբերաբար չի պաշտպանի Եվրոպան, ուստի նրան անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել սեփական անվտանգության աահովման համար:
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա ազգական Կարեն Խաչատրյանին կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել:
Ձյուն է տեղացել Վրաստանի Տուշեթի (Կախեթի տարածաշրջան) Աբանոյի լեռնանցքում, իսկ օդի ջերմաստիճանն իջել է մինչեւ մինուս երկու աստիճան:
Ճապոնիայի կայսրը՝ Նարուհիտոն, սեպտեմբերին 11-ին պաշտոնապես հաստատել է երկրի նոր կառավարության կազմը, որը նրան ներկայացրել է վարչապետ Սինձո Աբեն:
Մեծ Բրիտանիայի միացյալ ուժերի հրամանատար Փատրիկ Սանդերսն առաջարկել է կառավարության Cobra կոմիտեն, որը հրավիրվում է արտակարգ իրավիճակների կարգավորման համար, փոխադրել աշխատանքի անընդհատ ռեժիմի՝ Ռուսաստանի հետ դիմակայության նոր շրջափուլի սպառնալիքի պատճառով, որը նման է «Մեծ խաղին»՝ Ռուսաստանի եւ Բիտանիայի կայսրությունների պայքարին XIX դարում Կենտրոնական եւ Հարավային Ասիայում ազդեցության համար:
Իրանը հետագայում էլ կկրճատի միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները, եթե անհրաժեշտ լինի:
Բրիտանական ծառայությունները սեպտեմբերի 10-ին 80-ից ավելի միգրանտների են բռնել, որոնք փորձում էին նավակներով Լա-Մանշի նեղուցով հասնել Միացյալ Թագավորության ափեր:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Երևանի դատարանից ստացա արդեն օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով հերքվում է, որ անցյալ տարի ես համացանցում վիրավորել եմ Վ.Գայֆեջյանին: Նա հայց էր ներկայացրել իմ դեմ իր պատիվը և արժանապատվությունը վիրավորելու հիմքով՝ ուզում էր ինձանից 1 միլիոն դրամ:
Պատգամավորի կարծիքով՝ թեև շատերն ասում են՝ սփյուռքից գումարներ կբերեն, միայն թե հանքը չբացվի, բայց այստեղ նաև պետության հեղինակության հարց է։
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա տրորում է իր իսկ դրած ականները: Նրա խոսքով՝ այն ամենի հետ, ինչի համար ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր նախկին իշխանություններին, հիմա ստիպված համաձայնում է:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալուն հասնելու հնարավորություն դեռեւս կա, Գերմանիայի կառավարությունը դրա համար աշխատելու է մինչեւ վերջին օրը:
Իրանում ձերբակալվել են Ավստրալիայի երեք քաղաքացիներ, որոնցից երկուսը նաեւ բրիտանական անձնագիր ունեն:
ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ ռազմամոլությունն իր օգտին չէ:
Չինաստանի կառավարությունը որոշել է սեպտեմբերի 17-ից վերացնել 25-տոկոսանոց մաքսերն ԱՄՆ-ից ներկրվող 16 ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի, պեստիցիդների եւ լուբրիկանտների նկատմամբ:
Չինաստանի իշխանությունները հուսով են, որ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հեռանալուց հետո այդ պաշտոնը կզբաղեցնի այնպիսի մեկը, որը կառուցողական դեր կխաղա երկու երկրների կապերի ամրապնդման գործում:
Մոսկվան Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավման պատրանքներ չի տածում ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ հայաստանյան լրատվամիջոցները, հղում անելով ռուսական «Ինտերֆաքս»-ին, գրում են, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը Ռուսաստանի Դաշնության տարածքում չեղարկվել է։
Թուրքիայի և ադրբեջանի զինված ուժերի մասնակցությամբ «TurAz Kartal» զորավարժություններն ընթացքի մեջ են։ Սեպտեմբերի 10-ին զորավարժություններին մասնակցել են ադրբեջանական Mig-29, Su-25 և թուրքական F-16 մարտական օդանավերը:
Պրահայում ռուսական կողմի հետ Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի կանոնավոր հանդիպումները կշարունակվեն անկախ այն բանից, թե ով կներկայացնի Մոսկվան: