Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սույն թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 13-ն ընկած ժամանակահատվածում 52 անգամ խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի և Արցախի հետ շփման գծի տարբեր ուղղություններով:
Այսօր մամուլում Նիկոլին սպասարկող զլմներից մեկը իբր թե սենսացիա էր հրապարակել՝ «Աշոտյանի գործերը էնքան էլ վատ չեն, որ բիզնես կլասովա թռնում» թեմայով։
Պարոն Բադասյան, արդյո՞ք պաշտոնավարման ընթացքում հասցրել եք տեղեկանալ, որ ՀՀ Փաստաբանների պալատին` իբր Հանրային պաշտպանի գրասենյակի համար, Հայաստանի պետական բյուջեից հատկացվող գումարներից ամսեկան առնվազն 4 միլիոն դրամը ծախսվում է ոչ թե ՀՊԳ կարիքների համար, այլ ոչ նպատակային` ուղղվում է պալատի անիմաստ ուռճացված աշխատակազմի աշխատավարձերը վճարելուն։
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության փոխվարչապետներ է նշանակել արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիին եւ ենթակառուցվածքների ու տարածաշրջանների զարգացման նախարար Մայա Ցկիտիշվիլիին:
168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նախաձեռնողը «Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի» ՍՊ ընկերությունն է, որը հիմնվել է հատուկ այս ազատ տնտեսական գոտին կազմակերպելու նպատակով:
Ֆրանսիան առաջարկել է «ԵՄ-ում ստեղծել սեփական պետական թվային արժույթը» եւ «ԵՄ-ում արգելել Facebook-ի Libra կրիպտոարժույթի օգտագործումը իր ֆինանսական ինքնիշխանությունը պաշտպանելու նպատակով»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում պատերազմն ավարտված է:
ALDE կուսակցության պատգամավոր, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը Ռումինիայի Պատգամավորների պալատի լիագումար նիստի ընթացքում կոչ է արել Խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչող քաղաքական հայտարարություն ընդունել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մինչեւ տարեվերջ հանդիպել ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի հետ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն չի նշանակվի ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական:
Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Մնոուդենը հայտարարել է, որ կվերադառնար ԱՄՆ եւ դատարանի առաջ կկանգներ սոսկ այն պայմանով, որ այն արդարացի եւ անաչառ կլինի։
Աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի նախորդ չորս նիստի ընթացքում Ազգային ժողովի պատգամավորներն առաջին և երկրորդ ու ամբողջական ընթերցմամբ ընդունել և քննարկել են երկու տասնյակից ավելի օրինագիծ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ Թեհրանը տրամադրված է բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ։
ԱՄՆ-ը վերածվում է օլիգարխիական տիպի պետության, որտեղ նախագահ Դոնալդ Թրամփի նման միլիարդատերերը վերահսկում են տնտեսական եւ քաղաքական կյանքը:
Ամբողջ աշխարհում մարդիկ իրենց միջոցները պահում են բանկերում, այն ենթադրությամբ, որ դրա վերաբերյալ գոյություն ունի խիստ գաղտնիություն, քանի որ այլապես իրենք կարող են դառնալ կազմակերված հանցագործության, շորթողների, դեղին մամուլի, և նաև ավտորիտար պետություններում՝ ուժային մարմինների թիրախ։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր Ազգային ժողովում կայանալու է 2016թ. Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հերթական նիստը: Թերթի տեղեկություններով` քննիչ հանձնաժողովի նիստերը եւ դրանից հետո հնարավոր հետեւանքները լուրջ մտահոգություններ է առաջացրել ՊՆ-ում, ու շատ պաշտոնատար անձինք խառնվել են իրար:
«Իրատես» թերթը գրում է. «Երեկ մեկնարկեց «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների» գործով առաջին դատական նիստը։ Սա բավական ուշագրավ դատավարություն է լինելու։ Դատարանում լսելու են նախկին բարձրաստիճան կարկառուն գործիչների, որոնցից ոմանք, ըստ մեր տեղեկությունների, պատրաստվում են բացահայտ խոսելու որոշ խնդիրների մասին։
«Հրապարակ» թերթը գրել է. «Սահմանադրական դատարանի ներքին խոհանոցը միշտ փակ է եղել: ՍԴ հիմնադրումից ի վեր այդ կառույցի նախագահ Գագիկ Հարությունյանը սովոր էր փակ աշխատել: Ասում են անգամ, որ դատարանի դատավորները որոշումների նախագծերը միայն խորհրդակցական սենյակում էին տեսնում՝ նախապես չիմանալով, թե ինչ են ընդունելու: Շատ դատավորների դա ձեռնտու էր, ոմանք, սակայն, ըմբոստանում էին, բայց, մեկ է՝ դրսում այդ մասին ոչ ոք չէր բարձրաձայնում:
«Իրատես» թերթը գրում է. «Իմ քայլում» իրավիճակը նախանձելի չէ։ Մեր տեղեկություններով, առաջիկայում մանդատ վայր դնողների շարքերը համալրվելու են, սակայն շատ հնարավոր է, որ մեծ թիվ կազմեն խմբակցությունից հեռացող, բայց մանդատ պահպանողները։ Ամուլսարի թեման հիմնական պատճառներից մեկն է, սակայն ոչ միակը։
«Իրատես» թերթը գրում է. «Ի հեճուկս թեժ քաղաքական աշուն կանխատեսողների, ՀՀԿ-ում դեռ չեն շտապում քաղաքական ակտիվ գործողություններ ձեռնարկել։ «Իշխանը մտածում է»,- կասեր հայտնի ֆիլմի հերոսը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները, հասկանալով, որ բառացիորեն «տանուլ» են տալիս Ամուլսարի հարցում, նախաձեռնել են թեման հնարավոր ձեւերով «ջրելու» տարբերակներ առաջ քաշել՝ հանրային ուշադրությունը շեղելու համար։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացնում են «Իմ քայլի» մեր աղբյուրները` սորոսականներ-ոչ սորոսականներ պայքարը նոր թափ է հավաքում խմբակցությունում` կապված նոր ստեղծվող կոռուպցիոն խորհրդի հետ։ «ՀՔԾ-ի փոխարեն ստեղծվող այդ սուպերմարմնում են հավաքվելու բոլոր կառույցների` ՊԵԿ-ի, ՀՔԾ-ի, այդ թվում եւ ԱԱԾ-ի քննչական մարմինները:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի իմքայլական անդամներից մի քանիսը ՍԴ դիմում են ուղարկել՝ պահանջելով ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով ուղարկված դիմումների հայերեն տարբերակը, ու մի քանի շաբաթ է՝ պատասխան չեն ստացել։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Իմ քայլի» բոլոր պատգամավորների նկատմամբ մեծ «վերբովկանների դարաշրջան» է սկսվել. թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժերի կողմից:
Ազգությամբ ուկրաինուհի 59-ամյա Ալքեսանդրա Դրավեցկին արդեն 23 տարի է, ինչ չի կարողանում լքել Թուրքիան։
«Ամենայն հարգանքով Վիճակագրական կոմիտեի աշխատակիցների, իրենց պրոֆեսիոնալիզմի և ամենօրյա աշխատանքի հանդեպ, բայց ինչո՞ւ չի փոխում Նիկոլ Փաշինյանը Վիճակագրական կոմիտեի ղեկավարությանը, որոնք, ըստ իրեն, ժամանակին խաբել են ժողովրդին, թվեր են «նկարել», իսկ հիմա ինքը նույն մարդկանց հրապարակած թվերից օգտվում է: Ո՞րն է այստեղ ճշմարտությունը, ինչո՞ւ մենք չպետք է հավատայինք Սերժ Սարգսյանի ժամանակվա թվերին, բայց պետք է հավատանք Նիկոլ Փաշինյանի թվերին, որոնք Կառավարությանը տրամադրում են նույն մարդիկ»:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Բնական հարց է ծագում, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի հետ խոսում հատուկ աղավաղված, ռաբիս լեզվով։ Մի բացատրությունն այն է, որ նրա հետևորդները հիմնականում պողոսներն են, ում համար այս լեզուն ավելի հասկանալի է։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանը բողոքարկել ԱԱԾ-ի՝ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին դատարանի որոշումը։ Այժմ սպասում են, որպեսզի տեղի ունենա դատական նիստ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է: