Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի դիվանատունը կհամաձայնի ազգային խորհրդարանի աշխատանքի վերսկսմանը, եթե Գերագույն դատարանը պաշտպանի Շոտլանդիայի դատարանի որոշումը, որը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել, որ երկրի օրենսդիր մարմնի գործունեության դադարեցումն անօրինական է եղել:
Միանգամից ասեմ, որ եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, Թեղուտի պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով փլված լիներ, որովհետեւ հանքի շրջանում 4 բալ երկրաշարժ է գրանցվել:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին: Այս մասին այսօր ԱԺ նիստի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը հոկտեմբերի 1-ից հետաձգել մինչեւ 15-ը:
«Գալիք իշխանությունը լինելու է ոչ թե նորը, նորագույնը, այլ հաջորդը». Արփինե Հովհաննիսյան
ԱՄՆ-ի վարչակազմի երեք աշխատակիցներ, որոնք աշխատում էին Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի՝ պաշտոնաթող արված օգնական Ջոն Բոլթոնի հետ, սեպտեմբերի 11-ին նույնպես ազատման դիմումներ են տվել: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Իրանը պետք է մոռանա ուրանի հարստացում իրականացնելու հնարավորություն ունենալու իր ցանկության մասին: Սպիտակ տանը լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Թուրքիան ամրացնում է Սիրիայի սահմանի Ուրֆայի Աքչաքալե շրջանի հատվածը: Այստեղ տեղակայված է թուրք-ամերիկյան համատեղ կենտրոնը, որը պետք է համակարգի Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում անվտանգության գոտու աշխատանքները:
Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ հայկական եկեղեցում մատուցված պատարագի վերաբերյալ հայտարարություններով է հանդես եկել մշակույթի ու զբոսաշրջության Վանի նահանգային վարչության պետ Մուզաֆֆեր Աքթուղը:
ՀՀ ԱԺ-ն երեկ ընդունել է օրենք, որը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 161-րդ հոդվածին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամուլսարն ապաշրջափակված չէ, Փաշինյանի խնդրանքին ի պատասխան՝ հանքի ճանապարհը չբացվեց, ինչպե՞ս եք լուծելու հարցը՝ «տանկե՞ր եք մտցնելու»․ հարցրինք իշխող ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցին։
Այստեղ տրամաբանական հարց է առաջանում. Որքանո՞վ են, օրինակ, լուսանցքային «Սասնա ծռերը» ազգային ուժ: Որպես կանոն՝ գոյություն ունեն մի շարք հարցեր, որոնք պետության ներսում ազգային ուժերի համար սկզբունքային կարևորություն ունեն՝ եկեղեցի, բանակ, մշակույթ, ավանդական ընտանիք, ազգային վարք ու բարք, և այլն:
«Հրապարակ» թերթը գրում է «2016 թ․ ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը առաջիկայում «հարցաքննության» կհրավիրի քառօրյայի մասնակիցներին, հատկապես նրանց, ովքեր եղել են թեժ կետերում՝ շարքայիններից մինչեւ սպայական կազմ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ խորհրդարանում ընթանում էր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը, ԱԺ դարպասների մոտ հավաքվել էին Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները։ Նրանք «Ամուլսար՝ միայն սար» վանկարկումներով պահանջում էին, որ իրենց թույլ տան դարպասներից ներս մտնել, որ ԱԺ բակում ակցիա անեն։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն անընդունելի է համարում, որ մինչեւ այս կամ այն հարցի վերաբերյալ խմբակցության վերջնական դիրքորոշումը առանձին պատգամավորներ արտահայտում են տարբերվող տեսակետներ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռացումը 2 օր է՝ թոփ նյուզ է աշխարհում, ինչի նկատմամբ անտարբեր չէին նաեւ Հայաստանում` ոչ միայն այն պատճառով, որ օրերս ԱՄՆ է մեկնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլեւ որ Բոլթոնն ամենաբարձրաստիճան պաշտոնյան էր, որ այցելել էր Հայաստան թավշյա հեղափոխությունից հետո` շատ հստակ մեսիջներով` Իրանի հետ սահմանին, Փաշինյանի մանդատին ու արցախյան խնդրին առնչվող:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ քաղաքական դաշտում օրըստօրե տարբեր վարիացիաներ են տեղի ունենում, որոնք իրենց հերթին կարող են ժամանակի ընթացքում հանգեցնել օրակարգային, ինչպես նաեւ քաղաքական վերադասավորումների։
Սարգսյանն ասել է, որ ՀՀ վարչապետին իր հարցազրույցների և գրառումների միջոցով խորհուրդ է տվել ուղիղ կերպով աշխատել ԱՄՆ Անվտանգության խորհրդի հետ, այլ ոչ թե՝ ՀՀ ԱԽ-ի միջոցով: «Կարծում եմ՝ այդ ուղղությամբ մեզ շարունակական աշխատանքներ են անհրաժեշտ»,- նկատել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ միլիարդատեր Մայքլ Բլումբերգը երեք տարում 160 մլն դոլար կհատկացնի վեյփ ծխելու դեմ պայքարի արշավին:
Իտալացի քանդակագործ Արթուրո դի Մոդիկան, որն ստեղծել է Նյու Յորքի ֆինանսական շրջանում տեղադրված ցլի արձանը, վանդալի հարձակումից հետո այն կվերականգնի իր հաշվին:
Դերասան, երգիչ, կոմպոզիտոր եւ հեռուստահաղորդավար, Ղազախստանի մշակույթի վաստակավոր գործիչ Նուռլան Ալիմժանովը սեպտեմբերի 11-ին Ղազախստանի մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորի երդում է տվել:
«Ապրիլյան դեպքերից հետո էլ շարունակվում է նույն քանակությամբ զինամթերք բաշխվել դիրքապահին, այստեղ միֆեր հորինելու իմաստ չկա: Հրամանները կան, կարող եք հանել և ուսումնասիրել՝ ինչ քանակությամբ է զենքը տրվել մինչև 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ և այսօր»:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը չի վախենում եկեղեցական պառակտումից, թեեւ աղոթում էլ է, որ դա տեղի չունենա:
Օտարերկրացի ուսանողները հնարավորություն կստանան ուսումն ավարտելուց հետո երկու տարի մնալ Մեծ Բրիտանիայում, որպեսզի աշխատանք գտնեն այնտեղ:
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չգիտեմ պատահականությո՞ւն է արդյոք, որ վարչապետը այսօր ԱԺ-ի հարց ու պատասխանի ժամանակ հաստատուն և վստահ ձևով խոսեց պետության, պետականության, իրավունքի ուժի, պետության իրավական բնույթի, ազգային և պետական շահի սկզբունքային կարևորության մասին, ինչը ինձ անկեղծ շատ կարճ ժամանակով ուրախացրեց: Կարծում եմ՝ ոչ, պատահական չէր»:
«Ես չգիտեի, որ ՀԱԿ-ը կողմնակիցներ ունի, բայց եթե ունի, երևի թե հավաքվեն այնտեղ, ու նայած, թե ինչ կերպ կինքնադրսևորվեն, դրանից էլ կարելի կլինի եզրակացնել՝ դա ճնշո՞ւմ է դատարանի նկատմամբ, թե՞ ոչ»։
Սա Արմին Թ. Վեգների նամակի շարունակությունն է, գրված 1932 թ. Ֆրանց Վերֆելին, որը հրապարակվում է առաջին անգամ.
«Եթե դու հանդիպում, ներքին և արտաքին քաղաքական հարցեր ես քննարկում այդ ուժի հետ, ընդ որում՝ մի ուժի, որը բոլորի կողմից լեգիտիմ հռչակված ընտրությունների արդյունքում ավելի քան 35 անգամ քիչ տոկոս է հավաքել քեզնից, դա նշանակում է, որ դու ոչ միայն դավաճանում ես քո իսկ կողմից հայտարարված հեղափոխության արժեքներին, այլ արձանագրում ես սեփական թուլությունդ»:
Լոնդոնում մեկնարկած «DSEI 2019» Միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ թուրքական «Anova», «UNIDEF» և բրիտանական «AEI Systems» ռազմարդյունաբերական ընկերությունները համագործակցության պայմանագիր են ստորագրվել։
Վերջին շրջանում տեղի ունեցող երևութները, սակայն, անհանգստացնող են և մտահոգիչ։ Նշաններ եմ տեսնում, որ ոմանք, երկրի գործող ղեկավարության հորդորով կամ համաձայնությամբ, փորձում են Հայաստանը ներքաշել գեոպոլիտիկ խաղի մեջ՝ դարձնելով մեզ հզորների բախման մարտադաշտ։