ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին

ԱՄՆ զինվորականները հունիսի 3-ին Խաղաղ օվկիանոսում հարված են հասցրել ևս մեկ նավի, որը, ենթադրաբար, օգտագործվել է թմրավաճառների կողմից։ Գրոհի հետևանքով սպանվել է երկու մարդ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։

« Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթանում էր թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղիներով՝ Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում և օգտագործվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար», – ասվում է X-ում արված հայտարարության մեջ։

Մայիսի վերջին The New York Times պարբերականը հաղորդել է, որ ենթադրյալ թմրակարտելների նավերին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 200-ը։ Թմրակարտելների դեմ պայքարի «Հարավային նիզակ» գործողության մեկնարկի մասին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է 2025 թվականի նոյեմբերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930