Մենք ինչ է, փող ենք տալու նրանց, ովքեր վաղը, գուցե, պատերազմելnւ են մեր դեմ. Օվերչուկը` ՀՀ իշխանություններին

Մենք ինչ է, փող ենք տալու նրանց, ովքեր վաղը, գուցե, պատերազմելու են մեր դեմ: Այս մասին Ինտերֆաքս-ին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանը աջակցության միջոցներ չի ցուցաբերի Երևանին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, ինչպես նաև երկկողմ պայմանավորվածությունների շրջանակներում, եթե այդ երկիրը որոշի շարունակել մերձեցումը Եվրոպական միության հետ։ Հետագա որոշումների ընդունումը, ի թիվս այլնի, կկախվի Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքներից:

«Պետք է տեսնել, թե ով կհաղթի և հետո միայն միջոցներ ձեռնարկել, որոշել։ Որովհետև եթե հաղթեն արևմտամետ ուժերը, նշանակում է՝ Հայաստանը գնում է դեպի Եվրոպական միություն։ Եվ այդ ժամանակ իրոք անհրաժեշտ կլինի ձեռնարկել համապատասխան միջոցներ»,- ասել է նա։

«Մենք չենք կարող ֆինանսական աջակցություն իրականացնել մի երկրի, որն իր ապագան տեսնում է Եվրոպական միությունում, որը պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի։ Ինչո՞ւ պետք է մենք աջակցության միջոցներ ցուցաբերենք նման երկրին։ Մենք ի՞նչ է, փող ենք տալու նրանց, ովքեր վաղը, գուցե, պատերազմելո՞ւ են մեր դեմ»։ – ընդգծել է Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետը հիշեցրել է, որ ՌԴ-ն դեռևս պահպանում է պարտավորությունները Հայաստանի հանդեպ ԵԱՏՄ շրջանակներում, սակայն դրանք կարող են վերանայվել, եթե երկիրը որոշի շարժվել դեպի Եվրոպական միություն։

«Մենք, միևնույն է, միշտ կանգնած ենք իրավունքի կողքին, օրենքի կողքին։ Մենք պարտավորություններ ունենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Տեսե՛ք՝ առաջնորդները շատ զգուշորեն են ձևակերպել իրենց հայտարարությունը։ Այնտեղ խոսվում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավորության ուսումնասիրման մասին։

Մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Բայց մենք ասում ենք՝ եթե դուք տանում եք ձեր ժողովրդին դեպի Եվրոպական միություն, որն այսօր թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի հանդեպ, թշնամաբար է տրամադրված Բելառուսի հանդեպ, որը պատրաստվում է պատերազմել մեզ հետ, ապա ինչո՞ւ պետք է մենք ձեզ աջակցություն ցուցաբերենք՝ ի դեմս մաքսատուրքերի բացակայության, ի դեմս բաց շուկաների, էներգակիրների ցածր գների, աշխատուժի ազատ տեղաշարժի, արտոնագրերի վճարի բացակայության, բժշկական ապահովագրության»,- Ռուսաստանի դիրքորոշումն է նկարագրել կառավարության փոխնախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930