Բաժիններ՝

Վրաստանն արտաքսում է ռուս դիվանագետի

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է ռուս դիվանագետներից մեկին երկրից արտաքսելու որոշման մասին։ Ավելի վաղ արեւմտյան մի շարք երկրներ Ռուսաստանի դիվանագետներին արտաքսելու որոշում էին ընդունել Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալին թունավորելու կապակցությամբ, որն աշխատում էր բրիտանական հատուկ ծառայությունների օգտին:

«Նախարարությունը համերաշխություն է հայտնում Միացյալ Թագավորությանը ու նշված հարցի կապակցությամբ միջազգային հանրակցության դիրքորոշմանը եւ, համապատասխանաբար, «անցանկալի անձ» է հայտարարում Շվեյցարիայի դեսպանությանն առընթեր Ռուսաստանի Դաշնության շահերի բաժանմունքի աշխատակցին եւ պահանջում է, որ նա Վրաստանը լքի յոթնօրյա ժամկետում»,-ասված է Վրաստանի ԱԳ նախարարության կայքում զետեղված հայտարարության մեջ:

Ռուսաստանցի դիվանագետի անունը չի նշվում, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031