Նիկոլ Փաշինյանը Գյումրիում, Սերժ Սարգսյանը՝ Լոռիում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 21-ին Անկախության տոնը կնշեն Գյումրիում։ «Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի. հիշեցնեմ, որ այս տարվանից մեկնարկում ենք անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: Նա հենց Գյումրիից մեկնելու է ԱՄՆ։ Իսկ ՀՀԿ-ականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Անկախության տոնը նշելու են Լոռու մարզում։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեր հարցին ի պատասխան ասաց․ «Որպես անկախության ակունքներում կանգնած քաղաքական ուժ՝ բնական է, որ Հանրապետականն իր մշտական մասնակցությունը բերելու է այդ օրվա տոնակատարություններին եւ խորհրդին: Այս տարի եւս բացառություն չէ:
Ծրագիրը դեռ քննարկման փուլում է, իսկ միջոցառումներին մասնակցելու են կուսակցական կառույցների ներկայացուցիչները եւ ղեկավար կազմը: Ընդհանուր առմամբ՝ մի քանի հարյուր հոգի»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: