
Դավիթ Տոնոյանը՝ իր հնարավոր պաշտոնանկության և Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույյցում անդրադառնալով իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերին՝ ասաց. «Լուրերն արդարացված չեն»:
Հարցին, թե արդյոք նման քննարկում չի՞ ունեցել վարչապետի հետ, Տոնոյանը պատասխանեց՝ որևիցե:
Հարցին, թե արդյոք սպասվո՞ւմ է ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականը՝ Տոնոյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ: Եվ ես հերքում եմ, որ Ազգային անվտանգության խորհրդում այդ թեմայի վերաբերյալ որևէ քննարկում է եղել»,- նշեց նա:
Անդրառնալով իր և Նիկոլ Փաշինյանի փոխհարաբերություններին՝ Տոնոյանը նշեց՝ չեն կարող լինել տարաձայնություններ: «Շատ սինխրոնիզացված… աշխատանք է ծավալվում»,- ասաց Տոնոյանը։
Նա նշեց նաև, որ ՊՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ չեն սպասվում: