
ԱԺ իշխանական խմբակցությունը հիմքեր է փնտրում՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ իշխանական խմբակցությունը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ ՍԴ-ին վերաբերող հայտարարությունից հետո լծված է մի կոնկրետ գործի՝ հիմքեր գտնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի համար:
Խնդիրն այն է, որ երբ ԱԺ նախագահն ամբիոնից հայտարարեց խորհրդարանի մտադրությունների մասին, քանի որ վիրավորված էր, որ ՍԴ-ն մերժել է իրեն, դեռ գտնված չէին այն հիմքերը, որով պետք է ՍԴ նախագահին հեռացնեին աշխատանքից:
Ու այս օրերին ԱԺ պետական իրավական հանձնաժողովը, մեր տեղեկություններով, ամենօրյա ռեժիմով լծված է հիմքեր որոնելու գործին, եւ որոշվել է կենտրոնանալ Հրայր Թովմասյանի գործունեության կարգապահական վարքագծի վրա: Երեկ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է` պարզելու` արդյոք հստակեցված են այդ հիմքերը: Պատգամավորը հայտարարեց, որ առաջիկայում իրենք հրապարակային կներկայացնեն բոլոր հիմնավորումները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: