Բաժիններ՝

«Ֆակսայ» թայֆունն ավելի քան 500 դպրոց է վնասել Ճապոնիայի արեւելքում

«Ֆակսայ» թայֆունը, որը Ճապոնիայում մոլեգնել է սեպտեմբերի սկզբին, ավելի քան 500 հանրակրթական դպրոց է վնասել Տոկիոյի հարեւան Տիբայի պրեֆեկտուրայում: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը: Նշվում է, որ ընդհանուր առմամբ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 548 հանրակրթական հաստատության շենք:

Դրանցից մի քանիսի նորոգման համար կարող է պահանջվել մինչեւ վեց ամիս: Tokyo Electric Power էներգետիկական ընկերության տվյալներով՝ սեպտեմբերի 18-ի առավոտվա դրությամբ Տիբայի պրեֆեկտուրայում դեռեւս առանց լույսի է նմում առնվազն 49 հազար տուն: Ընկերությունը խոստանում է էլեկտրաէներգիայի մատակարարումը լիովին վերականգնել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Ճապոնիայի արեւելքում, այդ թվում՝ Տոկիոյի տարածաշրջանում «Ֆակսայ» թայֆունի մոլեգնելու հետեւանքով զոհվել է երեք, տուժել եւս 60 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս