Ինչո՞ւ «Ելքը» 20 րոպե ընդմիջում վերցրեց Սերժ Սարգսյանի ընտրության ժամանակ. պարզաբանում է Արամ Սարգսյանը

«Հիմա թողեք տեսնենք՝ ինչքան մարդ կա ձերբակալված, բերման ենթարկված, որ սկսենք զբաղվել դրանով»,- այսօր Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով բողոքի ցույցերի արդյունքում բերման ենթարկվածների մասին:

Հարցին՝ Սերժ Սարգսյանի ելույթում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպառնալիքներ կայի՞ն, Է. Մարուքյանը պատասխանեց, որ ուշադիր չի եղել: Հարցին էլ, թե անսպասելի բան կա՞ր ձեզ համար՝ Է. Մարուքյանը հեգնեց. «Ահավոր անակնկալի մեջ ենք, թե ՀՀԿ-ականները ո՞նց ընտրեցին»:

Հիշեցնենք, որ «Ելքը» 20 րոպե ընդմիջում էր վերցրել: Է. Մարուքյանը ոչ մի կերպ չմեկնաբանեց իրենց այդ քայլը, մինչդեռ նույն խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն ասաց. «Ես տեղ էի գնացել, սպասեցին՝ եկա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30