Extinction Rebellion («Բնաջնջվողների ապստամբություն») շարժման էկոակտիվիստները Լոնդոնի Թրաֆալգարի հրապարակից հեռացել են այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրանց արգելել է բողոքի ակցիաներ անցկացնել, տեղեկացնում է BBC-ին:
Բեռլինի իշխանությունները որոշել են ամրացնել եւ ուժեղացնել 18 տուրիստական օբյեկտների պահպանությունը ի դեպս հնարավոր ահաբեկչական գործողությունների:
«Մոսկվան Հայաստանի մեջքի ետևում Ղարաբաղյան «քարտը երբեք չի խաղարկել»»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով մերձավորարևելյան զարգացումներին և ԼՂ հակամարտությանը:
168.am-ի հետ զրույցում ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան նախ հատկանշական համարեց այն, որ Սիրիայի իրավիճակի ֆոնին Էրդողանը և Չավուշօղլուն միասին այցելում են Բաքու և առանձին հանդիպումներ են ունեցել՝ Էրդողան-Ալիև, Չավուշօղլու-Մամեդյարով:
Սիրիա ներխուժած թուրքական զինուժի գործողություններին դեմ արտահայտվողների նկատմամբ Թուրքիայում իրականացվում են քրեական հետապնդումներ: Այս խնդրին անդրադարձել ու դատապարտել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը:
Պատմության մեջ առաջին անգամ երկու կին տիեզերագնացի դուրս գալը բաց տիեզերք տեղի կունենա հոկտեմբերի 17-ին:
Սիրիայի հյուսիս-արեւելքում 83 հազարից ավելի խաղաղ բնակիչներ, որոնք փախել են մարտերից, պարենային օգնություն են ստացել ՄԱԿ-ից:
ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո քանիցս ականատես ենք եղել իշխանության կողմից կատարվող քայլերի, որոնք հակասում են ոչ միայն պետական ինստիտուտների կայացման ռացիոնալության սկզբունքին, այլև՝ ազգային մտածելակերպին ու հայկական արժեհամակարգին ընդհանրապես։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «Անցյալ տարի մայիսի 9-ին Ստեփանակերտում Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ամպագոռգոռ ու դատարկ խոստում տվողը այսօր Արցախի նախագահի հետ հանդիպմանը «մոռացել» է տեղադրել Արցախի Հանրապետության դրոշը։
«Փաշինյանը մի լավ բան արեց՝ օդիոզ կերպարներից մեզ ազատեց, որոնց դեմքերը տեսնելը ցանկալի չէր մեր հասարակության համար, բայց, եղբայր, դրանից հետո պետք է անցնել հաջորդ քայլերին»,- նշեց Գևորգ Պետրոսյանը:
Ռուս քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ կարծիքները, թե սիրիական զարգացումները կարող են հետևանքներ ունենալ ԼՂ հակամարտության գոտում՝ ընդդեմ հայկական շահերի, հաշվի առնելով թուրք-ադրբեջանական, ռուս-թուրքական ջերմացումն այս ֆոնին, շահարկումներ են:
Նա նաև պատմեց, որ Արտակ Հարությունյանն իրեն կանչել է իր մոտ և ասել, որ ազատման դիմումը «բարի նոտայով» գրի ու գնա, սակայն ինքը բացատրել է, որ նման բան չի կարող անել, քանի որ ամուսինը հիվանդ է, երկու որդիները սահման են պահում, և տան միակ աշխատողն ինքն է։
«Անկախ այն հանգամանքից, թե ինչ են ասել և դեռ ասելու Մինսկի խմբի համանախագահները, իրականում Արցախի խնդրի կարգավորման գործընթացը, նույնիսկ 2016 թվականի ապրիլից առաջ՝ կասեցված էր։ Իսկ բանակցություններ լինում էին մինչև 2016 թվականի ապրիլը, որպեսզի ստեղծեին ինչ-որ բարենպաստ պայմաններ»,- այս մասին մամուլի ասուլիսին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով այսօր Երևանում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը։
Իսպանիայի կառավարությունը կմերժի ռազմական տեխնիկայի արտահանման նոր թույլատրագրերի տրամադրումը, որը կարող է օգտագործվել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության ընթացքում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 16-ին կոնսուլտացիաներ կանցկացնի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության շուրջ:
Մոլդովայի խորհրդարանում շուտով առաջին անգամ կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն:
«Չկա մի երկիր, որ ահաբեկիչներին չսպառնա: Ես չեմ ուզում նրանցից անմասն մնալ: Ես սպառնում եմ բոլոր ահաբեկիչներին»,- այսօր մի քանի անգամ «Սասնա ծռեր» խմբավորման մասին խոսելիս՝ իր ասուլիսում կրկնեց Վիտալի Բալասանյանը:
«Մենք այսօր շատ լավ գիտենք, որ մեր հանրապետությունում կան բազմաթիվ մեծ արժեք ունեցող, ապօրինի ծագում ունեցող գույքեր: Եթե օրենքն ուղղված է նշված գույքերը բռնագանձելուն, պետք չի այստեղ քաղաքական տարրեր գտնել»,- ընդգծեց նա:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած` Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան առանձնազրույցից և երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդիպել են ԶԼՄ ներկայացուցիչներին և հանդես եկել մամուլի համար հայտարարություններով:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովում ունեցած ելույթում խորհրդարանականներին կոչ է արել բարձրացնել իրենց տագնապի ձայնը Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ:
Ինչպես հայտնի է՝ Վիտալի Բալասանյանի աղմկահարույց հայտարարությունից հետո նրա հնչեցրած կարծիքների մասով կազմվել էր գործ, որով զբաղվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը:
«Ես իմ անձնական դիմումի հիման վրա չեմ հեռացել պաշտոնից, ինձ հեռացրել է պաշտոնից Արցախի Հանրապետության նախագահը, դա իր իրավունքն է»,- ասում է Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ խոսելով իր պաշտոնանկության մասին:
Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո կվերածվի Եվրոպայի նոր մրցակցի, ինչի կապակցությամբ Եվրամիությանը հարկավոր կլինի էլ ավելի մրցունակ դառնալ:
Երեւանում հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Ինչպես հայտնի է՝ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել, որն ուսումնասիրելու է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում առկա խնդիրները:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը, անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող, «խաղաղության ակունք» ռազմական գործողությանը, հիշեցրել է Թուրքիային, որ պետք է պահպանել միջազգային իրավունքի նորմերը:
Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը շարունակում է պնդել, որ Նիկոլ Փաշինյանը «դավաճան է»: Նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը գաղտնի պայմանավորվածություններ ունի Ադրբեջանի հետ, և հենց դրանով է պայմանավորված, որ վերջին շրջանում սահմանին լարվածությունը թուլացել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
Ըստ ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի՝ Արցախի հարցի լուծման համար չկա այնպիսի տարբերակ, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, որի մասին մի քանի անգամ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։