«Դժբախտություն է, երբ ժողովրդի առաջնորդն ավելի փառասեր է, քան իմաստուն». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Դժբախտություն է, երբ ժողովրդի առաջնորդն ավելի փառասեր է, քան իմաստուն։
●Գարեգին Նժդեհին հակառուսականության մեջ մեղադրողներն առնվազն մակերեսային գիտելիքներ ունեն նրա կյանքի ու գործունեության վերաբերյալ և տարածում են անգրագիտություն, ինչպես նաև միտումնավոր նույնականացնում են բոլշևիզմն ու Ռուսաստանը։
Դա սխալ մոտեցում է։
«Իսկ իրականությունն այն է, որ հենց Նժդեհն է իր ինքնակենսագրականում նշել
«Ցեղակրոնի միակ դաշնակիցը ռուս մեծ ժողովուրդն է»։
●Նժդեհի ուսմունքը նացիզմի և ֆաշիզմի հետ այնքան կապ ունի, որքան նույն ֆաշիզմն օրինակ՝ քրիստոնեության։
Նժդեհի «Ցեղակրոն» և «Տարոնական» ուսմունքները զուտ հայկական են բովանդակային առումով։
Իսկ ժամանակագրորեն մեծն Նժդեհն իր «Դավիթբեկյան ուխտերը» հիմնադրեց դեռ 1920թի հուլիսին՝ Սյունիքում։
●Նժդեհը կապեր է հաստատել Գերմանիայի հետ այն ժամանակ,երբ գործում էր խորհրդա-գերմանական դաշինքը, կամ 1939 թ-ին կնքված Ռիբենտրոպ-Մոլորով պակտը։
Նժդեհի նպատակն էր Գերմանիայի միջոցով թույլ չտալու Թուրքիայի կողմից հարձակում Խորհրդային Հայաստանի վրա։
Եվ ամենակարևորը։
Նժդեհի որևէ զինվոր երկրորդ աշխարհամարտի ժամանակ չի կռվել Խորհրդային բանակի դեմ։
Ավելին,Նժդեհը 1943թ-ին հասնում է նրան, որ իր զինվորները ուղարկվեն Բալկանյան ճակատ՝
բուլղարա-թուրքական սահման, որպեսզի հարկ եղած դեպքում պայքարեն թուրքերի դեմ։
Հ.Գ. «Դժբախտություն է, երբ ժողովրդի առաջնորդն ավելի է փառասեր է, քան իմաստուն»
Գարեգին Նժդեհ
Դեռ 2016թ-ին իմ կողմից հնչեցված թեզերը կարծում եմ շատ արդիական են այսօր»:
Դժբախտություն է,երբ ժողովրդի առաջնորդն ավելի փառասեր է,քան իմաստուն։ ●Գարեգին Նժդեհին հակառուսականության մեջ մեղադրողներն առնվազն մակերեսային գիտելիքներ ունեն նրա կյանքի ու գործունեության վերաբերյալ և տարածում են անգրագիտություն,ինչպես նաև միտումնավոր նույնականացնում են բոլշևիզմն ու Ռուսաստանը։Դա սխալ մոտեցում է։Իսկ իրականությունն այն է,որ հենց Նժդեհն է իր ինքնակենսագրականում նշել"Ցեղակրոնի միակ դաշնակիցը ռուս մեծ ժողովուրդն է"։●Նժդեհի ուսմունքը նացիզմի և ֆաշիզմի հետ այնքան կապ ունի,որքան նույն ֆաշիզմն օրինակ՝ քրիստոնեության։Նժդեհի "Ցեղակրոն" և "Տարոնական" ուսմունքները զուտ հայկական են բովանդակային առումով։Իսկ ժամանակագրորեն մեծն Նժդեհն իր "Դավիթբեկյան ուխտերը" հիմնադրեց դեռ 1920թի հուլիսին՝ Սյունիքում։●Նժդեհը կապեր է հաստատել Գերմանիայի հետ այն ժամանակ,երբ գործում էր խորհրդա-գերմանական դաշինքը,կամ 1939 թ-ին կնքված Ռիբենտրոպ-Մոլորով պակտը։Նժդեհի նպատակն էր Գերմանիայի միջոցով թույլ չտալու Թուրքիայի կողմից հարձակում Խորհրդային Հայաստանի վրա։Եվ ամենակարևորը։Նժդեհի որևէ զինվոր երկրորդ աշխարհամարտի ժամանակ չի կռվել Խորհրդային բանակի դեմ։Ավելին,Նժդեհը 1943թ-ին հասնում է նրան,որ իր զինվորները ուղարկվեն Բալկանյան ճակատ՝բուլղարա-թուրքական սահման,որպեսզի հարկ եղած դեպքում պայքարեն թուրքերի դեմ։Հ.Գ."Դժբախտություն է,երբ ժողովրդի առաջնորդն ավելի է փառասեր է,քան իմաստուն" Գարեգին ՆժդեհԴեռ 2016թ-ին իմ կողմից հնչեցված թեզերը կարծում եմ շատ արդիական են այսօր։
Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Sonntag, 13. Oktober 2019