Կաչինսկու կուսակցությունը կպահպանի մեծամասնությունը Լեհաստանի խորհրդարանում
2015 թվականից Լեհաստանում կառավարող Յարոսլավ Կաչինսկու «Իրավունք եւ արդարություն» պահպանողական կուսակցությունը, exit-poll-ի համաձայն, որը հրապարկվել է Ipsos սոցիոլոգիական լաբորատորյաի կողմից, 43,6 տոկոս ձայներով հաղթանակ է տարել հոկտեմբերի 13-ին կայացած խորհրդարանական ընտրություններում։
Ընդդիմադիր ուժերի «Քաղաքացիական կոալիցիա» միավորումը երկրորդն է՝ 27,4 տոկոս ձայներով: «Դեմոկրատ ձախերի միությունը» կզբաղեցնի երրորդ տեղը 12,4 տոկոսով, Լեհական գյուղացիական կուսակցությունը կհավաքի 6,1 տոկոս, իսկ եվրասկեպտիկների ու ազգայնականների «Համադաշնություն» միավորումը՝ 6,4 տոկոսը:
«Իրավունքը եւ արդարությունը» կարող է 239 տեղ ակնկալել Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատում, «Քաղաքացիական կոալիցիան»՝ 131, ձախերը՝ 46, Լեհական գյուղացիական կուսակցությունը՝ 30, եվրասկեպտիկների ու ազգայնականների «Համադաշնություն» միավորումը՝ 13:
Ընտրություներին մասնակցությունը, exit-poll-ի համաձայն՝ կազմել է 61,1 տոկոս:
Եթե ընտրությունների վերջնական արդյունքները համընկնեն exit-poll-ի արդյունքների հետ, ապա վերը նշված բոլոր հինգ կուսակցությունները տեղեր կստանան խորհրդարանում, քանի որ նվազագույն շեմը կազմում է 5 տոկոս:
Կիրակնօրյա ընտրություններում լեհերն ընտրում էին 640 պատգամավորի եւ 100 սենատորի: Ընդամենն առաջադրվել էր պատգամավորի 5 հազար 112 թեկնածու, միջինը՝ 11 թեկնածու մեկ տեղի համար:
Սենատի ընտրություններում ընդհանուր առմամբ 278 թեկնածու էր առաջադրված 100 միամանդատ ընտրատարածքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: