Բաժիններ՝

Թուրքիայի ռազմական գործողությունը կարող է «հանգեցնել ողբերգական հումանիտար հետևանքների. Մակրոն

Ֆրանսիան ավելի շատ ջանքեր կգործադրի Սիրիայի հյուսիսարեւելյան շրջաններում Թուրքիայի հարձակումը կանգնեցնելու համար: Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հաղորդագրությունը: Հայտարարությունն արվել է պաշտպանության եւ ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով, որը նախագահ Էմանուել Մակրոնի նախագահությամբ տեղի է ունեցել Փարիզում:

«Ֆրանսիան մեծացնելու է իր դիվանագիտական ջանքերը ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիայի գծով իր գործընկերների հետ սերտ կոորդինացմամբ Եվրամիության, ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում՝ ապահովելու համար Թուրքիայի ներկայիս հարձակման անհապաղ դադարեցումը»,-գործակալությունը մեջբերում է հայտարարությունը: «Ֆրանսիան (Թուրքիայի հարձակումը) դատապարտում է ամենայն վճռականությամբ»,-ասված է տեքստում: Մակրոնը նիստում հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական գործողությունը կարող է «հանգեցնել ողբերգական հումանիտար հետեւանքների», ԻՊ-ի ազդեցության վերականգնման եւ Սիրիայի հյուսիս-արեւելքում իրադրության ապակայունացման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս