ԱՄԷ-ում տիեզերագնաց դառնալ ցանկացողների մեկ երրորդը կանայք են
Տիեզերագնաց դառնալ ցանկացողների կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տիեզերական գործակալությանը ներկայացված 4 հազար դիմումների երրորդ մասն ստացվել է կանանցից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է ԱՄԷ-ի տիեզերական գործակալության տնօրեն Մուհամեդ ալ Ահբաբին:
«Հայտ է ներկայացրել 4 հազար մարդ: Հետաքրքիր է, որ դիմումների մեկ երրորդը կանանցից է»,-հայտարարել է նա: Տիեզերք թռչելու ցանկություն են հայտնում հիմնականում երիտասարդները, նշել է ալ-Ահբաբին: Նա պատմել է, որ ընտրված երկու թեկնածուները՝ Խազա ալ-Մանսուրին եւ Սուլթան ալ-Նեյյադին, անցել են հարցազրույցը, բուժզննումը եւ գիտական պատրաստության ստուգումը, որոնք անցկացրել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած փորձագետները:
Խազա ալ-Մանսուրին ռուսաստանցի Ալեքսեյ Օվչինինի եւ ամերիկացի Նիկ Հեյգի հետ միասին Միջազգային տիեզերակայանից «Սոյուզ ՄՍ-12» տիեզերանավ վերադարձել են հոկտեմբերի 3-ին: Ալ-Մանսուրին դարձել է ԱՄԷ-ի՝ տիեզերք մեկնած առաջին քաղաքացին եւ առաջին արաբ տիեզերագնացը, որը եղել է ՄՏԿ-ում: