Նախկին դատավոր Պարգև Օհանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, խոսեց Սերժ Սարգսյանի հրաժարականի, սպասվող փոփոխությունների, ինչպես նաև մայիսի 1-ին կայանալիք ՀՀ վարչապետի ընտրությունների մասին:
«Մենք հանդիպում ենք ոչ սովորական պայմաններում, երբ ՀՀ-ում արձանագրված է քաղաքական ճգնաժամ, վերջին 10-15 օրվա ընթացքում բուռն իրադարձություններ են տեղի ունեցել և, հիմա նաև իրավիճակը գնահատելով, ուզում եմ ասել, որ ներքաղաքական ճգնաժամը քննարկումների միջոցով հաղթահարելու հնարավորություն կա»:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը այն կարծիքին է, որ իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակին այն ջանքերի համար, որոնք նա Փենյանի միջուկային ծրագրի կապակցությամբ ներդրել է Հյուսիսային Կորեայի հետ դիմակայությանը վերջ դնելու գործում:
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ուես Միթչելի միջև:
Ազգային ժողովում մեկնարկեց պատգամավոր, «Ելք» խմբակցության կողմից պաշտոնապես որպես ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը:
«Ոչ, այդպիսի հարց չկա, մենք ընդհանրապես այսօր խնդիր չունենք ժամանակավոր կառավարության մաս կազմել կամ չկազմելու։ Եթե այդպիսի հարց ունենայինք, չէինք էլ դուրս գա։ Մենք այդպիսի հարց երբեք չենք ունեցել։ Դաշնակցությունը պորտֆելների, աթոռակռվի խնդիր չունի այսօր»:
Սաջիդ Ջավիդը նշանակվել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նոր նախարար:
ՀՀ վարչապետի թեկնածու, #Իմ քայլը շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջով տեղեկացնում է, որ հեռախոսազարույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով օգնական Ուես Միտչելի հետ։
ԱԺ ՀՅԴ խմբակցությունն այս փուլում վարչապետի պաշտոնում առաջադրվելու պարագայում սատարելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Այս մասին այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի և դաշնակցական պատգամավորների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը վստահեցնում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանգնած չէ «Իմ քայլը» շարժման հետևում:
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցին անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել:
ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Ուես Միթչելն ասել է, որ Վաշիգնտոնը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին նրա ինտեգրացումը:
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով «Ելք» խմբակցության կողմից պաշտոնապես առաջադրվել է որպես ՀՀ վարչապետի թեկնածու, լիարժեք սատարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին:
Միացյալ Նահանգների Blue Origin ընկերությունն ապրիլի 29-ին կատարել է իր New Shepard ենթաուղեծրային տիզերանավի փորձարկում:
Ազգային ժողովում մեկնարկել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու է վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության հարցը:
Մի քանի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ, որոնք ապրիլի 30-ին Թբիլիսի են ժամանել Ամստերդամից, որտեղ հանդիպում են ունեցել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ, հայտարարում են, որ կարողացել են համաձայնության գալ նոր ընդդիմադիր շարժում ստեղծելու շուրջ, որը կունենա «Բաց հարթակ» անվանումը:
Հայաստանում ստեղծված իրադրության լուծման ուղղությամբ տարվող երկխոսության ընթացքում պետական մեխանիզմը չպետք է քանդվի: Այս մասին Բելառուսի Համազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է ապրիլի 30-ին Քաբուլում իրականացված պայթյունների պատասխանատվությունը, որոնց հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 29, վիրավորվել՝ ավելի քան 40 մարդ:
Չինաստանի հյուսիսի Շանսիի նահանգի Լիշիի շրջանում լեռնային փլուզման զոհերի թիվը հասել է իննի:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատագամավորների հետ։
««Ելք» խմբակցության նիստի ժամանակ կառավարության կազմ չի քննարկվել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։
ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Այս մասին ասված է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ տարածած հաղորդագրության մեջ, որը ներկայացնում ենք ստորեւ.
Մոսկվայից Գյումրի ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում՝ սրահում ծխող ուղևորի պատճառով:
Քաբուլում ապրիլի 30-ի առավոտյան տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 25-ի, 49 մարդ վերքեր է ստացել:
Հայաստանում ստեղծված իրադրությունն ունի կարգավորման միայն մեկ տարբերակ՝ Սահմանադրության շրջանակում: Այլ ուղիներ չկան և չեն կարող լինել: Այս մասին Բելառուսի Համազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
«Եթե ես մտադիր լինեի վերցնել իմ դիպլոմը, ապա վերջին 23 տարում երևի թե կկարողանայի վերցնել»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Սպիտակ տան գլխավոր բժիշկ Ռոնի Ջեքսոնը պաշտոնաթող կլինի այն բանից հետո, երբ վետերանների գործերի նախարարի պաշտոնի համար նրա թեկնածությունը հանվել է ոչ պատշաճ պահվածքի պատճառով:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ այն իրավունքների շրջանակում, որոնք տրված են իրեն սահմանադրորեն, թույլ չի տալու, որ երկրի հետաքրքրությունները ճիշտ հաշվի չառնվեն:
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվակաինին Թեհրանի հետ վեց տերությունների կնքած Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ենթակա չէ քննարկման:
Քիչ առաջ ԱԺ-ում մեկնարկել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը խորհրդարանական «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում է նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: