Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Արեւելյան Գութա արվարձանում սկսել է գործել առաջին հումանիտար դադարը։
«Մենք Ազգային ժողովին առաջարկել ենք հայտարարություն ընդունել 2008 թվականի Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը վստահ է, որ պետք է Ռոբերտ Քոչարյանին հարցաքննել:
Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) փետրվարի 27-ին հաջողությամբ արձակել է H2A ծանր հրթիռը՝ Optical 6 նորագույն կառավարական հետախուզական արբանյակով:
Ալժիրցի հայտնի գրող Կամել Դաուդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ալժիր այցից առաջ բաց նամակ է հղել նրան՝ կոչ անելով չգալ իրենց երկիր:
Կորեայի Հանրապետության դատախազությունը փետրվարի 27-ին 30 տարվա բանտարկություն է պահանջել երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի համար, որին մեղադրում են կոռուպցիայի, կաշառակերության, իշխանության չարաշահման եւ պետական գաղտնիքի հրապարակման մեջ:
«Մենք առաջարկում ենք վերացնել ռեյտինգային ընտրակարգը»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի մեկ ամսվա ընթացքում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ին պետական այցով կժամանի Վաշինգտոն:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի ղեկավար Գեորգի Մղեբրիշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնում գտնվող շուկայի տարածքում փետրվարի լույս 27-ի գիշերը բռնկած հրդեհը լիովին տեղափակված է, այրվել է մոտավորապես 3 հազար քառակուսի մետր մակերես:
Պեկինի իշխանությունները փետրվարի 27-ին բավական երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ տագնապի դեղին մակարդակ են հայտարարել Չինաստանի մայրաքաղաքում օդի որակի կտրուկ վատանալու պատճառով:
Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ իր կուսակցությունը երիտասարդ նոր քաղաքական գործիչների կարիք ունի:
Ռուսաստանը փետրվարի 26-ին արգելափակել է Եմենի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի երկարաձգման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ)` Մեծ Բրիտանիայի կողմից առաջադրված բանաձեւի նախագծի ընդունումը, որում Իրանը մեղադրվում էր հուսիթ-խռովարարաներին զենքի անօրինական մատակարարումների մեջ:
Պապուա Նոր Գվինեայում 7,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով զոհվել է ավելի քան 30 մարդ:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ի տարբերություն նախորդ տարվա, երբ ընտրություննեից հետո փողոցային պայքար տեղի չունեցավ, այս տարի Ազատության հրապարակը թափուր չի մնա: Այստեղ լուրջ քաղաքական խմորումներ են լինելու:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հազիվ թե որեւէ մեկի համար անսպասելի լինի, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է կողմ քվեարկել իշխող մեծամասնության ներկայացրած չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: Եվ բանն այստեղ անշուտ իրական կամ կեղծ ընդդիմություն լինելու պարզունակ եւ ժամանակավրեպ դիսկուրսը չէ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ «վերստին» Ազատության հրապարակ «գործուղվելու» մասին, միանշանակ չի ընդունվել ո՛չ իր շրջապատի, ո՛չ գործընկերների կողմից։
«Հայաստանը չստորագրեց Ասոցացման համաձայնագիր, սակայն ստորագրեց մեկ այլ փաստաթուղթ, որը շատ քիչ է զիջում նախկինում բանակցված փաստաթղթին: Բնականաբար, տեղի ունեցածի մեջ միայն ԵՄ-ին մեղադրելը սխալ եմ համարում, քանի որ բոլոր կողմերն էլ մեղավորության իրենց չափաբաժինն ունեին»:
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը հայ-թուրքական արձանագրություններից որևէ ակնկալիք չունի։ 168.am-ի հետ զրույցում թուրքագետն ասաց, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ աշխարհաքաղաքական իրողության վրա է հիմնված, որը, ըստ նրա՝ շատ պարզ է:
ԱՄՆ-ի նախկին առաջին տիկնոջ՝ Միշել Օբամայի հուշերի գիրքը կհրապարակվի այս տարվա նոյեմբերի 13-ին:
Ադրբեջանը կրկին խեղաթյուրում է փաստերը. Եվրոպական խորհրդարանը Խոջալուի հետ կապված որևէ փաստաթուղթ չի ընդունել։
Հալեպի ավելի քան 200 հազար բնակիչ վերադարձել է քաղաքի արևմտյան հատված՝ այն ահաբեկիչներից ազատելու օրվանից սկսած:
ԱԺ «Ելք» խմբակցությունն օրեր առաջ «Ծառուկյան» դաշինքին էր ուղարկել իր պատրաստած ՍԴ դիմումը՝ ՀՀ նախագահի ընտրությունների շուրջ ստեղծված սահմանադրական խառնաշփոթի հարցով։
Սլովակիայում սպանվել է հետաքննությամբ զբաղվող 27-ամյա լրագրող Յան Կուցյակը: Նա և նրա ընկերուհին սպանվել են արձակված կրակոցներից:
Էներգետիկայի հարցերով վրացի փորձագետ Ռեվազ Արվելաձեն Սպուտնիկ-Վրաստանի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ատոմակայանի հնարավոր վթարին՝ ասելով, թե այդ դեպքում ինչ վտանգ կսպառնի այն Վրաստանին։
Ամերիկացիների միայն 35 տոկոսն է հավանություն տալիս Դոնալդ Թրամփի գործունեությանը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում:
Այսօր՝ փետրվարի 26-ին, Արցախի պետական համալսարանում դասախոսությամբ հանդես է եկել Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
ԵՄ-ի մաքսային միությունում Մեծ Բրիտանիայի մնալը նրան գաղութային կախվածության մեջ կդնի Բրյուսելից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 26-ին օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:
Բրիտանացի լեյբորիստներն իշխանության գալու դեպքում խոստանում են Brexit-ի իրականացումից հետո Մեծ Բրիտանիան պահել ԵՄ-ի մաքսային միությունում եւ միասնական եվրոպական շուկայում: