Արսեն Թորոսյանի կինն աննախադեպ գրություն է հղել նախարար-ամուսնուն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության գծով պետպատվերի գումարների բաշխման թեման այնքան է արծարծվել եւ այնքան շատ է շոշափվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կնոջ կազմակերպությանը՝ «ՄԻԲՍ» կենտրոնին հասանելիք պետպատվերն ավելացնելու թեման, որ Կենտրոնի տնօրեն Վարդանուշ Թեւանյանը՝ Արսեն Թորոսյանի կինը, գրություն է ուղարկել առողջապահության նախարարություն՝ խնդրելով պետպատվերի գումարի վերաբաշխում կատարելիս «ՄԻԲՍ» ՍՊԸ-ին լրացուցիչ գումար չհատկացնել։

Սա հավանաբար աննախադեպ գրություն է, որտեղ ոչ թե փող են խնդրում, այլ խնդրում են փող չտալ։ Փաստորեն եթե նման գրություն չուղարկեր՝ էլի գումար էին հատկացնելու։

Մինչդեռ այլ առողջապահական հիմնարկներ բողոքում են գումարների պակասից եւ այն բանից, որ տարին չավարտված պետպատվերի գումարները վերջացել են»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031