Ծառուկյանը ցանկանում է Փաշինյանի հետ երկարատև համագործակցության հուշագիր ստորագրել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքի պատգամավորները խոսում են այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը կարող էր առաջադրվել երկրի վարչապետի թեկնածու եւ դրա համար թե՛ ներսում, թե՛ դրսում ուներ համապատասխան աջակցություն:

«Ծառուկյան» դաշինքի որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ Ծառուկյանը ցանկանում է, որ մինչեւ մայիսի 8-ին նշանակված վարչապետի ընտրությունները Գագիկ Ծառուկյանը եւ Նիկոլ Փաշինյանը երկարաժամկետ համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրեն, որով կամրագրվի «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատրաստակամությունը համագործակցել ոչ միայն ժամանակավոր կառավարության գործունեության ընթացքում, այլ նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս