«Նիկոլ Փաշինյանից ի՞նչ պիտի սովորի… Խորհրդարանական դիվանագիտություն՝ 0, 0, 0». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խորհրդարանական դիվանագիտություն՝ 0, 0, 0…

Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ակտիվ այցերի մեջ է:

Օրինակ, հոկտեմբերի 15-ին նա ելույթ է ունեցոլ Բելգրադում կայացած Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում: Ձեր կարծիքով, իր ծավալուն ելույթում Հայաստանի խորհրդարանի խոսնակը քանի՞ անգամ է անդրադարձել Արցախի խնդրին: Ճիշտ պատասխանը՝ ԶՐՈ:

Երեկ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում: Հիմա հարցս: Այդ բարձր ամբիոնից քանի՞ անգամ է պարոն Միրզոյանը անդրադարձել Արցախի խնդրին: Ճիշտ պատասխանը՝ ԶՐՈ:

Կարդացեք նաև

Դրա փոխարեն, օգտագործելով ընդձեռնված հնարավորությունը, ԱԺ խոսնակն առատորեն ջրել է սեփական քաղաքական թիմի նեղ ու ճղճիմ ներքաղաքական օրակարգը: Հերթական հեքիաթներն է պատմել «Հայաստանի հեղափոխության» մասին, թյուրամացության մեջ գցել միջազգային գործընկերներին Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումների հարցով:

Դե, Նիկոլ Փաշինյանից ի՞նչ պիտի սովորի: Եթե երկրի վարչապետը Հայաստանի ու Արցախի Անվտանգության հարցերը թողած, ՄԱԿ-ում իր ելույթի կեսը նվիրում է «նախորդ ռեժիմին», ԵԽԽՎ-ում չի խոսում Հայոց ցեղասպանության մասին, Եվրոպառլամենտում կրկին հակակոռուպցիոն լոլոներ է պատմում, ապա ի՞նչ սպասես Նիոկոլի քմահաճույքով ձևավորված և քաղաքական առումով իր քթից թռած Ազգային Ժողովից:

Ի դեպ, Արցախի հարցին անդրադարձը համառորեն բացակայում է նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը Նիկոլի հետ քաղաքական առևտրի արդյունքում ստացած մասնագիտական թյուրիմացության միջազգային ելույթներում:

Հ.Գ. Երկու օր առաջ էլ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխան էր: Հարցերի համար գրանցվել էր 48 պատգամավոր, իսկ դահլիճում ներկա էր նաև արտգործնախարարը:

Հիմա հարց: Ձեր կարծիքով, քանի՞ անգամ Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց դեպուտատների հարցերին:

Ճիշտ պատասխանը՝ ԶՐՈ»:

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ 0, 0, 0Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ակտիվ այցերի մեջ է:Օրինակ,…

Gepostet von Armen Ashotyan am Donnerstag, 24. Oktober 2019

Տեսանյութեր

Լրահոս