«Ղամիշլիում Հայ Կաթողիկե եկեղեցու հարակից տարածքում պայթյունների հետևանքով կա 6 զոհ և 26 վիրավոր». Մխիթար Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ղամիշլիից հայտնում են, որ զոհերի և վիրավորների թվում ազգությամբ հայեր չկան.

«Այսօր Սիրիայի Ղամիշլի քաղաքում մի քանի պայթյուններ են հնչել, վերջինը՝ մեկ ժամ առաջ Հայ Կաթողիկե եկեղեցու հարակից տարածքում։ Սիրիայից ստացած տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 6, վիրավորվել՝ 26 մարդ. Ղամիշլիից հայտնում են, որ զոհերի և վիրավորների թվում ազգությամբ հայեր չկան։

Ինչպես գիտեք, այսօր ավելի վաղ զինյալները սպանել էին Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանին»:

https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/809841772814288

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930