«Գելլափ» գլոբալ վերլուծությունների ու հետազոտությունների ընկերությունը, որի հիմնական գործառույթը կազմակերպություններին ու առաջնորդներին՝ իրենց առջև ծառացած խնդիրները լուծելուն աջակցելն է, 2019 թվականի ապրիլին հետազոտություն է իրականացրել՝ պարզելու, թե որքա՞ն զայրացած են մարդիկ աշխարհում ու որո՞նք են ամենազայրացած երկրները:
Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի գրեթե բոլոր սահմանային զորամասերում մեզ ուղղված ուղերձներ կան, որոնք կարելի է ընթերցել միայն վերևից դիտարկում կատարելիս…
Վարչական դատարանը վարույթ է ընդունել Նորաշեն համայնքի նախկին ղեկավար Նորայր Գրիգորյանի հայցադիմումն ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի։ Նա պահանջում է անվավեր ճանաչել իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ մարզպետի սեպտեմբերի 27-ի կարգադրությունը։
Այն, ինչ տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձի շուրջ, ակնհայտ է, որ քաղաքական ռեպրեսիա է։ Փաստ է նաև այն, որ նախագահ Քոչարյանն այսօր փաստացի քաղբանտարկյալի կարգավիճակում է, քանի որ, ըստ էության, նրա ներկայիս կալանավորումն անհիմն է, հակաիրավական և տեղի է ունեցել բացառապես քաղաքական նկատառումներով։
«Ի՞նչ ասել է՝ քրեական ենթամշակույթ, ի՞նչ ասել է՝ սահմանել քրեական ենթամշակույթի օրենքներ: Եթե այս օրենսդրական նախաձեռնության հեղինակները երեխա ժամանակ բակ իջնեին, մի քիչ կիմանային այդ օրենքները: Գրե՞լ է ինչ-որ մեկը, թե՞ չի գրել, ինչ-որ ֆիզիկական անձ կա՞, որ դրանք հեղինակել է՝ քարանձավներում կամ Մագադանի գաղութներում նստած»,- տարակուսում է Երվանդ Վարոսյանը՝ հավելելով, որ անլրջության այսպիսի աստիճանը պետության մեջ անթույլատրելի է:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՌԴ քաղաքացիներին զերծ մնալ առաջիկա ժամանակներս Իրաք այցելություններից՝ կապված այդ երկրում առկա դրության և ահաբեկչության սպառնալիքի առկայության հետ:
Անհայտ անձինք Մեքսիկայի հարավում հարձակում են գործել ոստիկանության աշխատակիցների խմբի վրա:
Գվատեմալայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Բեռլինում Կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Ուկրաինայի ապագային վերաբերող հարցին, հայտարարել է, թե Միացյալ Նահանգներն աշխատում է Ուկրաինայում խաղաղության հաստատման նախագծի վրա:
Իրանի հյուսիս-արևմուտքում ուրբաթ գիշեր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 529-ի:
Ավստրալիայում անտառային հրդեհների պատճառով մահացել է երկու մարդ:
Սահմանադրական դատարանի փակուղի մտած հարցի լուծման ճանապարհին չի բացառվում, որ իշխանությունն օրակարգ բերի վճռաբեկ եւ սահմանադրական դատարանները միավորելու օրենսդրական նախագիծ։ Միավորման արդյունքում նախատեսվում է ունենալ Գերագույն դատարան, ինչպիսին որ ԱՄՆ-ում է, որը կիրականացնի ե՛ւ ՍԴ-ի, ե՛ւ վճռաբեկի գործառույթները։
Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացնում Գյումրու քաղաքապետարանում:
Այս մասին հայտարարել է Էրդողանը` մեջբերելով իր և Թրամփի խոսակցությունը: Ի դեպ Էրդողանը պատախանել է, որ երկու երկրները պատերազմի մեջ չեն եղել, այլ հայերին արտաքսել են Թուրքիայից:
Դեռեւս սեպտեմբերին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ հոկտեմբերին կձեւավորվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
Նախընտրական եւ հետընտրական ողջ ընթացքում Հաղթանակ թաղամասի կոյուղու հարցը լուծելու խոստում տված` այդ տարածքից ընտրված պատգամավոր Հրաչյա Հակոբյանը կրկին վստահեցրեց, որ զբաղվում է այդ հարցով:
Արայիկի հրաժարականի «ավետիսը» ոչ այնքան հակահեղափոխականների մոտ է աժիոտաժ առաջացրել, որքան մեր թիմում»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: Ի՞նչ նկատի ունեք։
«Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ է եղել՝ Հայաստանը հայտարարել է, որ իր մոտեցումն այդ սկզբունքների վերաբերյալ կախված է լինելու այդ բանակցություններից և պատասխաններից, որից հետո պարզ կդառնա՝ արդյոք դրանք ընդունելի՞ են մեզ համար, թե՞ ոչ: Այսինքն՝ պետք է եզրակացության գան՝ ելնելով այդ պատասխաններից: Այդ պատասխանները չկան, բացատրություն չկա, թե ինչու չկան պատասխաններ: ՄԽ գործընթացը դրա արդյունքում պարալիզացված վիճակում է»:
«168 Ժամի» աղբյուրի փոխանցմամբ՝ Առողջապահության նախարարության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ լուրջ մտահոգություններ ունեն: Այդ պաշտոնյաները, իրենց ապահովագրելու համար, փորձում են վարչապետի աշխատակազմի միջոցով Նիկոլ Փաշինյանին ինֆորմացիա հասցնել Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտյոմ Սմբատյանի կողմից արված որոշ գործարքների մասին, որոնք համարում են կասկածելի:
Օրերս Երևանում կայացած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում հայ-ռուսական խորհրդարանական հարաբերություններում իրողություններ են տեղի ունեցել, որոնք չեն վրիպել շրջապատի, այդ թվում՝ միջազգային որոշ այլ պատվիրակությունների աչքերից:
Ֆրանսիայի ոստիկանությունն անցյալ տարվա նոյեմբերին «դեղին բճկոնավորների» շարժումն սկսվելու պահից ձերբակալել է շարժման ավելի քան 10 հազար կողմնակիցների:
Մոլորակի միլիարդատերերի միագումար կարողությունը 2018 թվականին 8,5 տրլն դոլարով նվազել է հինգ տարի անշեղորեն աճելուց հետո:
Նոյեմբերի 7-ից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողներն ու ՀՅԴ երիտասարդական թևի անդամները երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպեցին ԱԳՆ-ի մոտ, որտեղ պատրաստվում էր մասնակցել երիտասարդ դիվանագետների երդման արարողությանն ու դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը: «Արայիկ, հեռացիր» կոչերով նրանք շրջանի մեջ էին վերցրել Նիկոլ Փաշինյանին և պահանջում էին հեռացնել նախարար Հարությունյանին:
Երեք պարաշյուտներից մեկը Starliner օդաչուավոր տիեզերանավի վթարային փրկության համակարգի փորձարկման ժամանակ չի բացվել մարդկային գործոնի պատճառով:
Որևէ նշանակություն չունի՝ կլինի Արայիկ Հարությունյանը կամ այլ մարդ իրենց թևից։ Գիտեմ, որ նրանց թիմում հակասություններ կան, փոխնախարարներ կան, որոնք ուզում են այդ աթոռին բազմել։ Եթե թիմի մեկ անդամը փոխարինվի այլ անդամով, որևէ բան դա մեր կյանքում չի փոխի։ Այն, ինչ կատարվում է՝ կատարվում է Նիկոլ Փաշինյանի հրահանգով, որևէ մեկը չի կարող քայլ անել՝ առանց նրա գիտության։ Բոլոր ոլորտներում ապականման գործընթաց է գնում… միայն մի ուղղությամբ չէ, մի ոլորտում չէ, հետևապես՝ այս պայքարը պետք է անպայման լինի Նիկոլ Փաշինյանի դեմ, որովհետև նրա դրածոները կատարում են իր պահանջները։
ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարած զենքի մատակարարման տենդերի ձախողման մասին առաջին հրապարակումը, որին մասնակցել է «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը (ORSIS զինագործական ապրանքանիշ), եղել է ռուսական մամուլում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հիշեցրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ արձագանքելով ռուսական ընկերության և դրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի մեղադրանքներին, թե ՀՀ ՊՆ-ն տեղեկատվական պատերազմ է սկսել իրենց դեմ:
ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների հնարավոր սաստկացումը Չինաստանի տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ չեն դադարեցնի ՉԺՀ-ի հետազոտությունները կապի վեցերորդ սերնդի՝ 6G-ի բնագավառում:
Անդրադառնալով Սփյուռքի նախարարության փակմանը, Վարուժ Չիլինկիրեանն ասաց. «Սփյուռքի նախարարության փակումը քաղաքական պատգամ էր ներկա իշխանությունների կողմից: Սա Սփյուռքի կարևորության նսեմացում էր»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել ներկա գտնվելու Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի օրվան նվիրված շքերթին:
Կառավարությունում, ըստ մեր աղբյուրների, նախօրեին լարվածություն է եղել, Նորաշեն համայնքի շուրջ ծավալվող իրադարձությունները հասել են «պիկին», Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ հանցագործություն կատարելու մասին հաղորդում է ներկայացվել Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ քրեական գործ հարուցելու պահանջով։ ՀՀ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը ՀՔԾ ուղարկված բողոքից հետո, մեր տեղեկություններով, պարբերաբար դիմել է վարչապետին։ Ենթադրվում է՝ այստեղից մարզպետին միայն սատարող խոսքեր է լսել, որից հետո Պապիկյանը ստիպված դիմել է միջնորդությունների քայլին։