Հայ-թուրքական հարաբերությունների նոր փո՞ւլ է սկսվում. Լավրովը պատահական չի խոսել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա ծաղիկներ խոնարհել Ծիծեռնակաբերդում։ ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին Լավրովն անդրադարձել է Արցախի հիմնահարցի բանակցային գործընթացին, ասել է, որ «առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, նրա բնակչության անհնար կլինի ձեւակերպել որեւէ համաձայնություն: Հայաստանն ուղղակի չի ստորագրի»։

Ի դեպ, իր խոսքում Լավրովը խոսել է նաեւ մի շատ կարեւոր ու ՀՀ համար առանցքային նշանակություն ունեցող թեմայի շուրջ. խոսքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին է։ Նա նշել է. «Մենք ամեն կերպ աջակցում ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող խնդիրների հաղթահարմանը, 2010 թվականին մենք ամենաակտիվ կերպով նպաստել ենք Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը»:

«Փաստ» թերթի աղբյուրները պնդում են, որ թեման պատահական չի բարձրաձայնվել. ըստ տեղեկությունների, Լավրովի այցից հետո տարբեր փորձագիտական շրջանակների կողմից շրջանառության մեջ են դրվելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացի հետ կապված մոտեցումներ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930