«Հյուրընկալել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին». Նիկոլ Փաշինյան
Ժամանակաշրջանը, որում մենք ապրում ենք, առավել մեծ սրությամբ կարևորում է իրավապաշտպան կազմակերպությունների գործունեությունը: Ակնկալվում է, որ դրանք պետք է զարգացնեն քաղաքացիական իրավագիտակցությունը, բարձրացնեն իրազեկությունը քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների հանդեպ, պաշտպանեն նրանց իրավունքներն ու շահերը…
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հայաստանում հայոց լեզվի հետ կապված կարգավորումների ոչ վաղ անցյալի պատմությունը գործող իշխանությանը պետք է հուշեր առավելագույնս զգույշ լինելու հայերենի դասավանդման ծավալի և որակի վերանայման հարցում: Հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ներկայիս ԿԳՄՍ նախարարը, ի պատիվ իրեն, եղել է «Օտարալեզու դպրոցների դեմ» շարժման առաջամարտիկ:
ԱՄՆ-ն անհանգստացած է Իրաքում տեղի ունեցող անկարգություններից եւ երկրի իշխանություններին կոչ է անում անցկացնելու ընտրություններ՝ բռնությունը դադարեցնելու համար:
Ես չեմ կարող ասել, մինչեւ այն չիրականացվի, ոչ ոք չի կարող գնահատական տալ կառավարության փաթեթին։ Ժամանակին վեթինգից էին խոսում։ Ես հասկանում եմ, որ վեթինգի գաղափարը ամեն անգամ ի հայտ է գալիս քաղաքական իշխանությունների համար դատարանների կողմից կայացված ոչ ցանկալի որոշումներից հետո, սակայն որքանո՞վ է լուրջ ընկալվում քաղաքական իշխանությունը, երբ խոսում է վեթինգից եւ չի իրականացնում վեթինգ կամ սպառնում է վեթինգ իրականացնելով։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անգոլայի Հանրապետության նախագահ Ժուաո Լոուրենսուին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Միացյալ Նահանգները հետեւում են Բոլիվիայում իրադարձությունների զարգացմանը եւ երկրի նախագահ Էվո Մորալեսի պաշտոնաթողությանը՝ բոլոր կողմերին կոչ անելով ձեռնպահ մնալու բռնությունից:
Ռեփեր Քայնե Ուեսթը հայտարարել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2024 թվականին անցկացվող ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Այս մասին, news.ru-ի փոխանցմամբ՝ նա հայտարարել է Նյու-Յորքում անցկացվող Fast Company ամենամյա փառատոնի ժամանակ։
Թուրքիան 2016թ. հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից ի վեր իր կողմից հետախուզվող 1000-ից ավել մարդու վերաբերյալ ծանուցում է ուղարկել Գերմանիայի Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Interpol) գրասենյակին:
Անցած շաբաթ գործող Կառավարության «սուպեր-նախարար» Արայիկ Հարությունյանը հայտնվեց հերթական սկանդալի կենտրոնում՝ սեփական Ֆեյսբուքյան էջում իր քաղաքական ընդդիմախոսներին մեղադրելով ոչ ավել, ոչ պակաս «անդաստիարակության» մեջ։ Փորձելով իր անձի շուրջ անհարկի աղմուկ բարձրացնել և հերթական անգամ կիրառել նախկիններին մեղադրելու արդեն ծեծված հռետորաբանությունը, նա հասավ միայն հակառակ արդյունքի, ուժեղացնելով հանրային դժգոհության ալիքը։ Բանը հասավ նրան, որ նրա գործողությունները ստիպված էր բացահայտ պաշտպանել վարչապետ Փաշինյանը, հընթացս մի շարք սեփական վիճելի մտքերով ավելի սրելով իրավիճակը։
Ադրբեջանի մարտական դիրքերում շինարարական և ամրացման աշխատանքների տեսանկյունից որևէ արտառոց բան չի կատարվում, որը նախկինում չի արվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը:
ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Ռուսաստանցի մասնագետների մասնակցությամբ Իրանում նոյեմբերի 10-ին սկսվել է Բուշերի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շինարարությունը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կիրակի երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Արայիկ Հարությունն այսօր Ստեփանակերտում կուսակցության համագումարից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ նախագահի բոլոր թեկնածուների հետ ջերմ հարաբերություններ ունի և պատրաստ է համագործակցել բոլորի հետ։
«ԼՂ խնդրի կարգավորման Մադրիդյան սկզբունքներն ընդունելի չէին մեզ համար»:
Հասարակական, քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ օրերս «Մեդիամաքսին» տված հարցազրույցին, որում, ըստ նրա, հայկական կողմի համար ոչ ձեռնտու ձևակերպումներ կան։
Նոյեմբերի 8-ից 10-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված «Պոպուլիզմը և ավանդական քաղաքականությունը․ մարտահրավերներ եվ լուծումներ» աշխատաժողովը, որն իրականացվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ։
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 5,9 միլիոնը, ինչը 15 տոկոսով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:
Վրաստանն ընթացիկ տարվա հունվարից մինչեւ հոկտեմբեր Ռուսաստան է արտահանել ավելի քան 47 մլն շիշ գինի, ինչը 11 տոկոսով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:
Ալեքսանդր Սկակովի խոսքով՝ վերջին հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարարը ճիշտ է բնորոշել ՀՀ-ՌԴ հարաբերությունները․ արդեն երկար ժամանակ է, թե՛ ռուսական քաղաքական, թե՛ փորձագիտական շրջանակները պնդում են, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն խորը պատմաքաղաքական հիմքեր, և ներկայիս քաղաքական տարընթերցումները չեն կարող ավելի ազդեցիկ լինել, քան մեր հարաբերությունները։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր Արցախում է գտնվում ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին, քիչ առաջ սրտաճմլիկ գրառում է կատարել, թե ինչպես է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի մերձակայքում մի մարդ ջուր լցրել իր մեքենայի հետևից…
ԱՄՆ Նյու Յորք քաղաքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը Դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես գրանցվել է որպես Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու:
«Հնչում է ինչ-որ բանաձև, թվում է, թե Կառավարությունը պետք է ինչ-որ նախագծեր մշակի, իրականացնի, բայց այդ բանաձևը մնում է օդում կախված: Ասենք՝ «Արցախը Հայաստան է, և վերջ». սա հսկայական բանաձև է. թե՛ ԱԳՆ-ում, թե՛ մյուս նախարարություններում մենք պետք է տեսնեինք հստակ նախագծերի քննարկումներ. չկան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:
«ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ընթացող Ղարաբաղյան հակամարտության բանակցությունները պարալիզացված են»,- «168 Ժամի» հետ զրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ներկայիս վիճակին, վերջին միտումներին:
«Նկատելի է վիզային ազատականացման երկխոսության մեկնարկի ցանկություն, որը ևս խնդրահարույց թեմա է ԵՄ-ի համար՝ հաշվի առնելով ԵՄ-ի ներսում առկա միգրացիոն խնդիրները, առանձին երկրների դիրքորոշումներն այս հարցի վերաբերյալ, հաշվի առնելով Հայաստանից նախկին հոսքերը: Դեռ վաղ է ասել, թե երբ երկխոսությունը կմեկնարկի, քանի որ որոշակի աշխատանք պետք է իրականացվի այդ ուղղությամբ»,- ասաց նա:
Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հանդիպել է Սիրիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի ու Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդի հետ:
«Երբ նախագահը խոսում էր Արևմուտքից ֆինանսավորվողների մասին, պետք է հստակեցում մտցներ՝ ոչ թե Արևմուտքից, այլ Արևմուտքի գլոբալիստական թևից, քանի որ հիմա Արևմուտքն այն տեսքը չունի, ինչ մի քանի տարի առաջ էր։ Իսկ մնացած հարցերը, որոնք նա բարձրացրել էր, պատասխանի կարիք ունեն, և օրվա իշխանությունները պետք է պատասխանեին»,- ասաց քաղտեխնոլոգը։
2018թ. հունիսին, մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները և ներկայիս խորհրդարանի ձևավորումը, Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցերին պատասխանելիս նախ՝ ասել էր, որ իրենց կառավարության ծրագիրը «հեղափոխական» է, ապա, ԱԺ նախկին պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան՝ ասել էր, թե իրենց «կառավարությունը կախարդական փայտիկ ունի»:
Իրաքի վարչապետ Աբդել Մահդին խոստացել է առարկայական կադրային փոփոխություններ իրականացնել կառավարությունում, որոնք կբավարարեն ցուցարարների պահանջները, ինչպես նաև բարեփոխել ընտրական համակարգը: