Բաժիններ՝

Իրանում արգելվել է թուրք գրող Էլիֆ Շաֆաքի գրքի վաճառքը

Իրանի իսլամական կողմնորոշման և մշակույթի նախարարության կարգադրությամբ արգելվել է թուրք գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» գրքի վաճառքը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ գիրքը, որը պատմում է հայ և թուրք ընտանիքների փոխհարաբերությունների մասին, թարգմանվել է նաև պարսկերեն և տպագրվել մի քանի հրատարակչությունների կողմից, բայց հիմա հրատարակիչներին արգելվում է այն վաճառել:

Պոստմոդերնիզմի ներկայացուցիչ Էլիֆ Շաֆաքը դասվում է մեր ժամանակների համարձակ գրողների շարքին, որն իր ստեղծագործություններում անդրադառնում է իր երկրում արգելված և տաբու համարվող թեմաներին։ Գրողը ազատորեն խոսում է նաև իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին։

Նշենք, որ Շաֆաքը Թուրքիայում հետապնդումների է ենթարկվել հատկապես այն բանից հետո, երբ լույս է տեսել նրա «Ստամբուլի բիճը» վեպը:

Այս վեպում հիշատակվում է Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև դիպաշարի խառը հաջորդականությամբ անդրադարձ կատարվում ցեղասպանությանը նախորդող ու հաջորդող շրջաններին:

Գիրքը մեծ հետաքրքություն է առաջացրել թուրք ընթերցողների մոտ, սակայն թուրքական ազգայնական տրամադրություններով ԶԼՄ-ները կոշտ քննադատության են ենթարկել վեպը: Շավաքի դեմ քրեական գործ էր հարուցվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ թուրքական ինքնությունը վիրավորելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս