Դավիթ Տոնոյանը հրավեր չէր ստացել

Օրեր առաջ մենք անդրադարձել էինք Բաքվում տեղի ունեցած ԱՊՀ Պաշտպանության նախարարների կոմիտեի նիստին, որից մեկ օր առաջ կարճատև այցով Երևան էր ժամանել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Ներկայացրել էինք Շոյգուի այցի ստվերային կողմը, թե  իրականում ինչո՞ւ էր նա եկել Երևան, և ի՞նչ է կատարվել այստեղ:

«Բանն այն է, որ ժամանակին՝ դեռևս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք,  ռուսական կողմի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Երևանում և Բաքվում ԱՊՀ Պաշտպանության նախարարների կոմիտեի նիստեր չեն անցկացվի, որ կողմերը հանգիստ մասնակցեն ու որևէ կաշկանդվածություն չունենան այդ նիստերին մասնակցելու: Եվ այդ պայմանավորվածությունը մշտապես պահպանվել է, երբեք ոչ Բաքվում, և ոչ էլ Երևանում ԱՊՀ Պաշտպանության նախարարների կոմիտեի նիստ տեղի չի ունեցել: Փաստորեն, այս անգամ ՀՀ իշխանություններին չի հաջողվել պահել այդ պայմանավորվածությունը, և նախարարների նիստը նշանակված է եղել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Ակնհայտ էր, որ նման պարագայում հայկական կողմն այդ նիստին չէր մասնակցելու, և որպեսզի մեղմի հայկական կողմի՝ չմասնակցելու հարցը, այդ նիստից մեկ օր շուտ եկել է Երևան, և ապա այստեղից մեկնել Բաքու»,- գրել էր 168.am-ը։

ՀՀ Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն՝ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության կողմից եղել է նախաձեռնություն՝ երկարամյա ընդմիջումից հետո վերականգնել Երևանում և Բաքվում ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստերի անցկացումը: Եղել են երկուստեք հավաստիացումներ, որ նիստերին նախարարների մասնակցության հետ կապված խնդիրներ չեն ծագելու, և հայկական կողմը տվել է իր համաձայնությունը: Դրա հիման վրա որոշում է կայացվել 2019թ. ԱՊՀ ՊՆԽ նիստերից մեկն անցկացնել Ադրբեջանում, իսկ 2020թ.՝ Հայաստանում (ռուսերեն այբբենական հերթականությամբ):

Ըստ նույն աղբյուրի՝ Բաքվում կայացած նիստին ՀՀ պաշտպանության նախարարի բացակայությունը պայմանավորված է եղել նրանով, որ հայկական կողմն այդպես էլ ադրբեջանական կողմից նիստին մասնակցելու հրավեր չի ստացել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930