Բաժիններ՝

Կամչատկայում սկսվել է Եվրասիայի ամենաբարձր հրաբխի ժայթքումը

Լույս նոյեմբերի 11-ի գիշերը Կամչատկայում սկսվել է Եվրասիայում գործող ամենաբարձր հրաբխի՝ Կլյուչեւսկայա սոպկայի գագաթնային ժայթքումը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավորարեւելյան բաժնի (ՀԱԲ) հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտը (ՀՍԻ):

Երեք տարվա լռությունից հետո առաջին անգամ Կլյուչեւսկայայի խառնարանում սկսվել են շիկացած նյութի արտանետումները: Խառնարանի մեծ խորության կապակցությամբ լավան դեռ չի բարձրանում նրա եզրաշերտի վրա:

Կլյուչեւսկայա հրաբուխն ստրատոհրաբուխ է, որն իրենից ներկայացնում է ճիշտ կոնաձեւ մարմին՝ մոտավորապես 700 մետր տրամագծով գագաթնային խառնարանով. 500-3600 մետր բարձրության վրա, լանջերին, գտնվում են շուրջ 80 երկրորդական պայթող խառնարաններ եւ խարամային կոնաձեւ մարմիններ:

Հրաբխի բարձրությունը 4750 մետր է, այն շուրջ 7000 տարեկան է: Հրաբուխը պատկանում է Կլյուչեւսկայա խմբին, գտնվում է Կամչատկա գետի աջ ափին ընկած Ուստ-Կամչատկայի շրջանի Կլյուչի ավանից 30 կիլոմետր եւ Կամչատկայի Պետրոպավլովսկից 360 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս