Բաժիններ՝

Լոնդոնի տներից մեկից 50 մլն ֆունտ արժողությամբ զարդեր են գողացել

Բրիտանացի հեռուստահաղորդավարուհի եւ «Ֆորմուլա-1» ընկերության նախկին սեփականատիրոջ դուստր Թամարա Էքլսթոունի տնից 50 մլն ֆունտ արժողությամբ թանկարժեք իրեր են գողացել: Այդ մասին հայտնել է The Sun-ը:

«Գողությունը ցնցել է բոլորին, որովհետեւ այդ տունն ամենից լավ պահպանվողներից մեկն էր համարվում Լոնդոնում, այն գտնվում է անվտանգ շրջանում»,-իրադրությունը մեկնաբանել է հեռուստահաղորդավարուհու ներկայացուցիչը: Առանձնատունը, որը մշտապես հսկվում է, չարագործները կողոպտել են մեկ ժամից պակաս ժամանակում: Նրանք օգտագործել են այն հանգամանքը, որ Էքլսթոունն ընտանիքի հետ հանգստի էր մեկնել այլ երկիր, եւ տանը մնում էր միայն պահակներից մեկը:

Նախնական տվյալներով՝ հանցագործները տուն են թափանցել հետնաբակի կողմից դեկտեմբերի 12-ի երեկոյան: Անվտանգության ծառայության աշխատակիցը նրանց նկատել է այն պահին, երբ նրանք հափշտակված զարդերով արդեն անցնում էին ցանկապատի վրայով: «Նրանք տարել են բոլոր այն թանկարժեք իրերը, որոնք Թամարան պահում էր զգեստապահարանում գտնվող սեյֆում: Գողացված զարդերից մի քանիսն առանձնապես թանկ են նրա համար»,-ընդգծել է ներկայացուցիչը: Ոստիկաններին առայժմ չի հաջողվել պարզել չարագործների ինքնությունը եւ ձերբակալել նրանց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031