Բաժիններ՝

Հոնկոնգում չեղյալ են հայտարարել ամանորյա հրավառությունն անկարգությունների սպառնալիքի պատճառով

Հոնկոնգի իշխանությունները ոստիկանության առաջարկությամբ որոշել են չեղյալ հայտարարել լույս հունվարի 1-ի գիշերն ամանորյա հրավառությունը Վիկտորյայի նավահանգստում: Այդ քայլը, ինչպես դեկտեմբերի 18-ին հաղորդել է South China Morning Post թերթը, պատճառաբանված է անվտանգության նկատառումներով՝ կապված բողոքի նոր ակցիաների եւ զանգվածային անկարգությունների սպառնալիքի հետ։

«Հասարակական անվտանգությունը մեր գլխավոր գերակայությունն է, քանի որ հրավառությունը հանդիսականների վիթխարի բազմություն է հավաքում նեղուցի երկու կողմում»,- նշել է զբոսաշրջության գործերի կառավարական դեպարտամենտի ղեկավար Պան Յուկայը:

Բեռնանավերից ընդգրկուն հրավառության արձակման փոխարեն կարող են առանձին հրավառություններ արձակվել մի շարք երկնաքերների տանիքներից:

Ցույցերի հնարավոր անցկացումը կանխելու նկատառումով վերջին ամիսներին Հոնկոնգում չեղյալ են հայտարարվել մի շարք զանգվածային միջոցառումներ, ներառյալ Clockenflap երաժշտական փառատոնը, հեծանվասպորտի, գոլֆի եւ թենիսի միջազգային առաջնությունները, գինու եւ ակրատների փառատոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս