
«Թրամփը միակ նախագահն է, որ հայերին ոչինչ չի խոստացել և հետևաբար չի «գցել»». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «BBC-ի մանիպուլյատիվ հոդվածի մասին
1. Թրամփը Կոնգրեսի 2 բանաձևերից հետո Ցեղասպանության մասին ընդհանրապես չի խոսել:
2. Նույնիսկ նյութում հղում չկա:
3. Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ վարչակազմի դիրքորշումը չի փոխվել բանաձևերի արդյունքում:
4. Որևէ վարչակազմի դիրքորոշում չի փոխվել վերջին 40 տարիների ընթացքում:
5. Թրամփը միակ նախագահն է վերջին շուրջ 30 տարիների ընթացքում, որ հայերին ոչինչ չի խոստացել և հետևաբար չի «գցել»:
6. Ներկայացուցիչների Պալատում Թրամփը ոչ միայն չի խոչընդհոտել, այլև աջակցել է բանաձևի ընդունմանը:
7. Սենատում Սպիտակ Տան խնդրանքով 3 վետո է կիրառվել, բայց ժամանակավոր:
8. Առաջին անգամ, որովհետև Էրդողանը դեռ Վաշինգտոնում էր, հաջորդ երկու անգամները` որովհետև թուրքերի հետ կոնկրետ թեմայով փորձում էին բանակցել, չստացվեց»:
https://www.facebook.com/sargsyansuren/posts/10157884287070421