Աղետալի իրադրություն է հայտարարված Ֆիլիպինների Մինդորո քաղաքում, որտեղ մոլեգնում է «Ուրսուլա» թայֆունը: Այդ մասին հայտնել է ABS-CBN հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքագլուխ Ռոմուլո Ֆեսթինին:
Արցախում կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական ուժերը, անհատներն առիթը բաց չեն թողնում հանրության տարբեր շերտերի համակրանքը ստանալու համար: Ընդ որում, դրան հասնելու համար վերջիններս միջոցների առջև խտրականություն չեն դնում: Սա մի կողմից՝ սպասելի գործընթաց է, մյուս կողմից՝ մի շարք հարցեր է առաջացնում:
Կարծում եմ՝ երբ Նիկոլը որոշի երկիրը դարձնել նախագահական՝ Արմեն Սարգսյանը արագ կգնա վաղ կենսաթոշակի՝ ավելի ճիշտ իրեն կուղարկեն վաղ կենսաթոշակի։ Դա կլինի արդար սպասված ու իհարկե Արմեն Սարգսյանի հետ պայմանավորված։ Բա հո միլիոնատեր հալով բյուջեի հաշվին անիմաստ գործուղումներ իզուր չի գնում։ Մեքենա դրոշ, օրհներգ ու մնացած ատրիբուտիկան ու կյանքը հրաշալի է …
Օրվա անցուդարձ
Հանրաետության նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի ստրագրումից հետո Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը մի շարք լրատվամիջոցներից ստացել է հարցադրումներ այն մասին, թե ինչո՞վ էր պայմանավորված նախագահի նման որոշումը, արդյո՞ք որևէ ճնշում եղել է նախագահի վրա՝ օրենքը ստորագրելու հարցում, արդյո՞ք օրենքի ստորագրման որոշումը կայացնելիս հաշվի առնվել են դրա վերաբերյալ արտահայտված տարբեր դիրքորոշումները և որքանո՞վ կայացված որոշումը կնպաստի ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի լուծմանը:
Այսօր երեկոյան՝ քնելուց առաջ, մի հատ հիշեք բոլոր այն մարդկանց դեմքերը, որոնք Ձեզ ժամանակին քվեարկել են ԱԺ-ում։ Հիշեք, թե նրանցից մեծ մասը ինչ անմարդկային ճնշումների միջով են անցել պաշտպանելով օրենքները, Սահմանադրությունը եւ պետական շահը։ Պպատկերացրեք, թե ինչքանով ավելացրեցիք մեր երկրում սահմանադրականության վերջին ամրոցի՝ ՍԴ-ի դատավորների վրա ճնշումը ու հետագա ամիսներին լուռ եւ ամոթով հետեւեք, թե ինչպես այդ պետականամետ տիկնայք եւ այրերը կպահեն խրամատի իրենց բաժին հասած հատվածը։ Հետեւեք ու հիշեք, որ Դուք խրամատը թողեցիք»։
Գալիք տոների կապակցությամբ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Քանիցս առիթ ունեցել ենք գրելու, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների գունավոր հեղաշրջումը լրջորեն հարվածեց Հայաստանի ինքնիշխանությանը՝ սպառնալով ազգային արժեհամակարգին և պետական կառավարման համակարգին թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում:
«Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթ
ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում շարունակվում է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքի քննությունը։
«ԵՊՀ֊ն բարեփոխումների կարիք ունի». մեկնարկել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը
Վրաստանի արվեստի նշանավոր գործիչները բաց նամակ են հղել հանրապետության վարչապետ Գեորգի Գախարիային, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին եւ խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեին եւ հորդորել են ստեղծել մշակույթի նախարարություն՝ որպես առանձին գերատեսչություն:
ՀՀ կառավարության նիստը՝ ՈԻՂԻՂ
Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՖՖ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել և այն ընդունվել է: Շնորհակալություն եմ հայտնում Արթուր Վանեցյանին այս ոլորտում ինձ աշխատելու հնարավորություն տալու համար, ՀՖՖ-ն տարբերվում էր իմ նախորդ աշխատավայրերից, քանզի ֆուտբոլն ինձ համար ավելին էր, քան աշխատանքը, շարունակելու եմ խենթի նման սիրել այն ու երկրպագել հայկական ակումբներին ու հավաքականներին:
ՀՀ գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Հրապարակ» թերթն այսօր, անանուն աղբյուրներին հղում կատարելու մանիպուլյացիոն հնարքն օգտագործելով և ցանկալին իրականության տեղ հրամցնելով, փորձել է սենսացիա հնարել գործնականում ոչնչից՝ գրելով, թե «Սերժ Սարգսյանի եւ Գեւորգ Կոստանյանի քրեական գործերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները հրաժարվում են այդ գործերից»՝ իբրև «փաստարկ» ներկայացնելով ՀՀ գլխավոր դատախազության դատախազներից մեկի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատումը:
Վանա լճում միգրանտների փոխադրող նավ է խորտակվել, ինչի հետեւանքով զոհվել է յոթ մարդ:
Նախկին և ներկա բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների գույքի ու եկամուտների հայտարարագրերում առկա խնդիրների պատճառով դատական գործեր կան։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանը։
Ֆիլիպիններում առնվազն 16 մարդ է զոհվել «Ֆանֆոն» թայֆունի պատճառով:
Արտահերթ ընտրությունները ցույց կտան,թե ով՝ ինչքան ձայն ունի, պարոնայք։ Դուք ձեր դարդը լացեք, պարոնայք «պալատական ընդդիմադիրներ»»։
«Հոկտեմբերի 27»-ի գործով կարճված վարույթը վերսկսվել է: Այս մասին տեղեկացնում է ահաբեկչության զոհ Յուրի Բախշյանի այրին` Անահիտ Բախշյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի եւ Գեւորգ Կոստանյանի քրեական գործերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները հրաժարվում են այդ գործերից: Չնայած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախկինների դեմ քրեական գործեր հարուցելու եւ դրանք ավարտին հասցնելու շռայլ խոստումներ է տվել Փաշինյանին, սակայն շատ դատախազներ կա՛մ հրաժարվում են այդ գործերը քննելուց, կա՛մ պահանջում են, որ ղեկավարներն իրենց գրավոր հանձնարարականներ տան:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խաժակյանին առնչվող ԼՀ քննարկումներն ընթացել են 2 փուլով. առաջինը բուռն՝ «Holiday Inn» հյուրանոցում` ԼՀ դպրոցի միջոցառման ժամանակ, ուր պահանջվել-առաջարկվել է վայր դնել ավագանու մանդատը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Անսպասելի չէ՞ր նման ընդլայնված կազմով հայկական երկու պետությունների անվտանգության խորհուրդների նիստը. ինչ-որ խնդի՞ր կար՝ հարցրինք նիստին մասնակցած մեր աղբյուրին։ «Անվտանգության ապահովման խնդիրներ միշտ կան, նիստը վաղուց էր պլանավորված, ընդ որում՝ ընդլայնված էլ չէր, որովհետեւ երկու երկրների ԱԱԽ ընդհանուր կազմերն էին մասնակցում։
«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ տարեկան ամփոփիչ ասուլիսով հանդես եկավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ գազի սակագնի համար բանակցություններն ի՞նչ փուլում են, ի՞նչ միտումներ են կանխատեսում, ապրիլին գազի ի՞նչ սակագին կունենանք:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «Տանը մենակ-2» (Home Alone 2, 1992) ֆիլմը, որտեղ նա ինքն էպիզոդիկ դեր է խաղացել, համարել է Ծննդյան տոների մեծագույն հիթերից մեկը:
Իսպանիայի արքայադուստր Քրիստինայի ամուսինը՝ Ինյակի Ուրդանգարինը, որը պատիժ է կրում կոռուպցիայի համար, Ծննդյան տոները կնշի ընտանիքի հետ, ավելի վաղ դատարանը նրան թույլատրել է չորս օր անցկացնել պատժական հիմնարկության սահմաններից դուրս։
«ՌԻԱ Նովոստի Ղրիմ» գործակալությունը հրապարակել է Ղրիմի կամրջով առաջին մարդատար գնացքի անցման տեսագրությունը:
Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցները դեռևս ցանկալի արդյունք չեն տալիս: Օրեր առաջ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարեց, որ Իրանն արդեն ունի 800 կգ հարստացված ուրան, և յուրաքանչյուր ամիս դրա պաշարները կավելանան 200 կգ-ով:
Մի շարք երկրների ղեկավարներ դադարեցնում են իրենց աշխատանքը եւ պատրաստվում են Սուրբ ծնունդը դիմավորել իրենց մերձավորների ու հարազատների շրջանակում:
Վերջին շաբաթների ընթացքում, երբ Կոնգրեսի երկու պալատները, մեկը ճնշող մեծամասնությամբ, մյուսը՝ միաձայնությամբ, ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու բանաձևերը, շատերը հույս ունեին՝ սա կհանգեցնի նրան, որ Թրամփը ևս կճանաչի այն իր գալիք ուղերձում 2020 թ․ ապրիլի 24-ին, չնայած նա պարտավոր չէ դա անել։ Ի վերջո, ընդհանուր առմամբ Կոնգրեսի երկու պալատների 505 անդամներն աջակցել էին երկու բանաձևերին, որոնցից միայն 11-ն էին դեմ եղել, այսինքն ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 94%-ը կողմ էր քվեարկել: