«Տո, այ քամելեոններ, չկասկածեք, որ ՀՀԿ-ն եղել է, կա ու լինելու է Հայաստանի քաղաքական դաշտի ամենաառանցքային դերակատարներից մեկը»
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավարտվում է 2019թ. քաղաքական տարին։ Իշխանությունն ու ընդդիմությունն ամփոփում են արած և չարած գործերը։
Բնական է, իշխանությունը փորձում է ներկայացնել իր «ձեռքբերումները», իսկ ընդդիմությունը՝ քննադատել իշխանություններին բացթողումների համար։
Բայց արի ու տես կան իշխանության ներսի և «ընդդիմադիր» սազանդարներ, որոնց գործը ՀՀԿ-ին քննադատելն է։
Ով ինչից խոսի, սրանք խոսում են, թե ՀՀԿ-ն շանս չունի վերադառնալու։
Տո, այ քամելեոններ, չկասկածեք, որ ՀՀԿ-ն եղել է, կա ու լինելու է Հայաստանի քաղաքական դաշտի ամենաառանցքային դերակատարներից մեկը։
Դուք ձեր ճակատագրից խոսեք, որ ամբողջությամբ կախված է իշխանության ղեկավարի տրամադրությունից ու քմահաճույքներից, իսկ մենք՝ հարապետականներս, ապացուցել ենք մեր քաղաքական կենսունակությունը։
Ի տարբերություն շատ շատերի, ում գերնպատակն է եղել ու կա մնալ իշխանության մեջ կամ իշխանության կցորդ, մեր նպատակն այլ է, ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին՝ անկախ կարգավիճակից։
Հ.Գ. Անիմաստ է հանրապետականներիս վախեցնել հնարավոի ձերբակալություններով։
Աշոտ Նավասարդյանին ու Անդրանիկ Մարգարյանին չեն վախեցրել խորհրդային բանտերը, իսկ Վազգեն Սպարապետին ու Սերժ Սարգսյանին՝ պատերազմը։ Մենք դաստիարակվել ենք նրանց օրինակով։ Այնպես որ` 2020թ. համար նոր թեմա մտածեք։
Հ.Հ.Գ. Արտահերթ ընտրությունները ցույց կտան,թե ով՝ ինչքան ձայն ունի, պարոնայք։ Դուք ձեր դարդը լացեք, պարոնայք «պալատական ընդդիմադիրներ»»։
Ավարտվում է 2019թ-ի քաղաքական տարին։Իշխանությունն ու ընդդիմությունն ամփոփում են արած և չարած գործերը։Բնական…
Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Mittwoch, 25. Dezember 2019